https://arm.sputniknews.ru/20250428/2025-i-3-amsum-ukrainaji-zui-gvortsvoghutjunneric-zvohvel-e-rd-292-khaghagh-qaghaqaci-88342854.html
2025-ի 3 ամսում Ուկրաինայի ԶՈւ–ի գործողություններից զոհվել է ՌԴ 292 խաղաղ քաղաքացի
2025-ի 3 ամսում Ուկրաինայի ԶՈւ–ի գործողություններից զոհվել է ՌԴ 292 խաղաղ քաղաքացի
Sputnik Արմենիա
Միրոշնիկի զեկույցի համաձայն՝ առաջին եռամսյակում Ուկրաինայի զինված ուժերը զգալիորեն ավելացրել են անօդաչու թռչող սարքերի կիրառումը քաղաքացիական օբյեկտների վրա... 28.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-28T14:17+0400
2025-04-28T14:17+0400
2025-04-28T14:17+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
զոհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87419872_0:66:1601:966_1920x0_80_0_0_8d15b9c7a2cd02de35c153097f3e987e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. 2025 թվականի հունվարից մարտ ամիսներին Կիևի գործողությունների հետևանքով Ռուսաստանում զոհվել է 292 խաղաղ քաղաքացի։ 2022 թվականի փետրվարի վերջից ի վեր զոհվել է ավելի քան վեց հազար մարդ, այդ թվում՝ 218 անչափահաս, վիրավորվել ավելի քան 14 հազար մարդ, այդ թվում՝ 880 անչափահաս, հայտարարել է Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։Նա նշել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ավելացրել են ԱԹՍ–ների կիրառման հաճախականությունը խաղաղ քաղաքացիներին հարվածելու համար։ Ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով տուժել է 409 խաղաղ բնակիչ, զոհվել` 23 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։Դեսպանն ընդգծել է, որ անօդաչուները հաճախ օգտագործվում են բնակելի շենքերի, տրանսպորտային միջոցների և նույնիսկ վերանորոգման բրիգադների վրա թիրախային հարձակումների համար, ինչը որակվում է որպես ռազմական հանցագործություններ։Կիևի կողմից ուղղափառ եկեղեցիների և դրանց այցելուների դեմ կատարված հանցագործությունների փաստերը, Միրոշնիկի խոսքով, առանձին միջազգային հետաքննություն կպահանջեն։ Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի մարզում մեկ օրում 140 արկ են արձակել. մարզպետ«Գորնալսկի վանքը միայն մի մասն է... Այդ հանցագործությունների մասշտաբներն այսօրվա դրությամբ հսկայական են... Կարծում եմ, որ սա այն ուղղություններից մեկն է, որը առանձին միջազգային հետաքննություն կպահանջի՝ որպես ծաղր մարդկանց, նրանց կրոնական զգացմունքների նկատմամբ», – ասել է Միրոշնիկը՝ պատասխանելով Գորնալսկի վանքի հետ կապված՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների մասին հարցին։Հաշվետվության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում հարձակումներից ամենաշատը տուժած շրջաններին։ Բելգորոդի մարզը, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը պարբերաբար գնդակոծությունների են ենթարկվում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87419872_0:0:1601:1200_1920x0_80_0_0_c4e8e569db77105eeac1dfe2b1f414e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, զոհ, վիրավոր
ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, զոհ, վիրավոր
2025-ի 3 ամսում Ուկրաինայի ԶՈւ–ի գործողություններից զոհվել է ՌԴ 292 խաղաղ քաղաքացի
Միրոշնիկի զեկույցի համաձայն՝ առաջին եռամսյակում Ուկրաինայի զինված ուժերը զգալիորեն ավելացրել են անօդաչու թռչող սարքերի կիրառումը քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների համար։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. 2025 թվականի հունվարից մարտ ամիսներին Կիևի գործողությունների հետևանքով Ռուսաստանում զոհվել է 292 խաղաղ քաղաքացի։ 2022 թվականի փետրվարի վերջից ի վեր զոհվել է ավելի քան վեց հազար մարդ, այդ թվում՝ 218 անչափահաս, վիրավորվել ավելի քան 14 հազար մարդ, այդ թվում՝ 880 անչափահաս, հայտարարել է Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Մեր կողմից նույնականացված տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը Ուկրաինայի զինված ուժերի գործողություններից տուժել է առնվազն 1489 խաղաղ բնակիչ. վիրավորվել է 1197 մարդ, զոհվել՝ 292 խաղաղ բնակիչ։ Նույն ժամանակահատվածում ուկրաինացի զինյալների ձեռքից տուժել է 68 անչափահաս, որոնցից հինգը հավերժ երեխա կմնան։ Նրանք մահացել են։ Ընդհանուր առմամբ, ՀՌԳ–ի մեկնարկից ի վեր ուկրաինական կազմավորումների գործողություններից տուժել է առնվազն 21 հազար խաղաղ բնակիչ», – ճեպազրույցի ժամանակ ասել է Միրոշնիկը։
Նա նշել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ավելացրել են ԱԹՍ–ների կիրառման հաճախականությունը խաղաղ քաղաքացիներին հարվածելու համար։ Ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով տուժել է 409 խաղաղ բնակիչ, զոհվել` 23 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։
Դեսպանն ընդգծել է, որ անօդաչուները հաճախ օգտագործվում են բնակելի շենքերի, տրանսպորտային միջոցների և նույնիսկ վերանորոգման բրիգադների վրա թիրախային հարձակումների համար, ինչը որակվում է որպես ռազմական հանցագործություններ։
Կիևի կողմից ուղղափառ եկեղեցիների և դրանց այցելուների դեմ կատարված հանցագործությունների փաստերը, Միրոշնիկի խոսքով, առանձին միջազգային հետաքննություն կպահանջեն։
«Գորնալսկի վանքը միայն մի մասն է... Այդ հանցագործությունների մասշտաբներն այսօրվա դրությամբ հսկայական են... Կարծում եմ, որ սա այն ուղղություններից մեկն է, որը առանձին միջազգային հետաքննություն կպահանջի՝ որպես ծաղր մարդկանց, նրանց կրոնական զգացմունքների նկատմամբ», – ասել է Միրոշնիկը՝ պատասխանելով Գորնալսկի վանքի հետ կապված՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների մասին հարցին։
Հաշվետվության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում հարձակումներից ամենաշատը տուժած շրջաններին։ Բելգորոդի մարզը, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը պարբերաբար գնդակոծությունների են ենթարկվում։