https://arm.sputniknews.ru/20250427/rdn-zapvorvozhiei-aekn-amni-ev-ukrainaji-karavarmany-pvokhancelu-arajark-chi-stacel-88323990.html
ՌԴ–ն Զապորոժիեի ԱԷԿ–ն ԱՄՆ–ի և Ուկրաինայի կառավարմանը փոխանցելու առաջարկ չի ստացել
ՌԴ–ն Զապորոժիեի ԱԷԿ–ն ԱՄՆ–ի և Ուկրաինայի կառավարմանը փոխանցելու առաջարկ չի ստացել
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի կամ դրա նկատմամբ վերահսկողության փոխանցումը Ուկրաինային կամ մեկ այլ երկրի անհնար է, քանի որ անթույլատրելի... 27.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-27T19:35+0400
2025-04-27T19:35+0400
2025-04-27T20:18+0400
սերգեյ լավրով
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_0:84:1600:984_1920x0_80_0_0_e67ce0b54e8bbfd1e502397b7bf5c386.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն առաջարկներ չի ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ը ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ կառավարմանը փոխանցելու վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նա հավելել է, որ կոնկրետ առաջարկներ չեն էլ ստացել։ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի կամ դրա նկատմամբ վերահսկողության փոխանցումը Ուկրաինային (կամ մեկ այլ երկրի) անհնար է, քանի որ անթույլատրելի է նաև կայանի համատեղ շահագործումը:Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կիևին ասե է, թե նրանից զիջումներ է ակնկալում, ներառյալ՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը։ Թերթը նաև գրել էր, թե ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար Վաշինգտոնը կարող է Ղրիմը ռուսական ճանաչել, ինչպես նաև առաջարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել Միացյալ Նահանգներին:Ուկրաինայի ԶՈւ–ն անցել է Էներգոդարի գրեթե ամենօրյա գնդակոծման. Զապորոժիեի ԱԷԿԶապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի հարևանությամբ, այն Եվրոպայում ամենամեծն է էներգաբլոկների քանակով և տեղադրված հզորությամբ. կայանում կա վեց բլոկ` յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ: 2022 թվականի հոկտեմբերին օբյեկտն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ներկայում բոլոր էներգաբլոկները գտնվում են «սառը կանգառի» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։Հիշեցնենք, որ մարտի 24-ին Էր Ռիադում տեղի ունեցան ԱՄՆ-ի և ՌԴ–ի պատվիրակությունների հերթական բանակցությունները։ Վաշինգտոնի ներկայացուցիչները հանդիպեցին նաև ուկրաինական կողմի հետ։ Մարտի 25-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ համաձայնեցվել է ռուսական և ուկրաինական այն էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել չի կարելի։ Դրանց թվում են նավթավերամշակման գործարանները, նավթագազատարները (պահեստները), ատոմակայանները, ՀԷԿ–երի ամբարտակները և այլն։Կրեմլը կճշտի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների մորատորիումի գործողության ժամկետը
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_20934c0c0e495ba222d5fc338d64e68a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան
սերգեյ լավրով, զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան
ՌԴ–ն Զապորոժիեի ԱԷԿ–ն ԱՄՆ–ի և Ուկրաինայի կառավարմանը փոխանցելու առաջարկ չի ստացել
19:35 27.04.2025 (Թարմացված է: 20:18 27.04.2025) ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի կամ դրա նկատմամբ վերահսկողության փոխանցումը Ուկրաինային կամ մեկ այլ երկրի անհնար է, քանի որ անթույլատրելի է նաև կայանի համատեղ շահագործումը:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն առաջարկներ չի ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ը ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ կառավարմանը փոխանցելու վերաբերյալ։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ոչ, մենք նման առաջարկ չենք ստացել, իսկ եթե ստանանք էլ, ապա կբացատրենք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի կառավարումը գտնվում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ, ՄԱԳԱՏԷ-ի անձնակազմի հսկողության ներքո, որը մշտապես ներկա է և մոնիթորինգ է իրականացնում։ Եթե հաշվի չառնենք կայանի վրա հարձակվելու և Եվրոպայում ու Ուկրաինայում միջուկային աղետ ստեղծելու Ուկրաինայի մշտական փորձերը, անվտանգության պահանջները լիովին պահպանվում են։ ԱԷԿ-ը հուսալի ձեռքերում է»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա հավելել է, որ կոնկրետ առաջարկներ չեն էլ ստացել։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի կամ դրա նկատմամբ վերահսկողության փոխանցումը Ուկրաինային (կամ մեկ այլ երկրի) անհնար է, քանի որ անթույլատրելի է նաև կայանի համատեղ շահագործումը:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կիևին ասե է, թե նրանից զիջումներ է ակնկալում, ներառյալ՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը։ Թերթը նաև գրել էր, թե ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար Վաշինգտոնը կարող է Ղրիմը ռուսական ճանաչել, ինչպես նաև առաջարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել Միացյալ Նահանգներին:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի հարևանությամբ, այն Եվրոպայում ամենամեծն է էներգաբլոկների քանակով և տեղադրված հզորությամբ. կայանում կա վեց բլոկ` յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ: 2022 թվականի հոկտեմբերին օբյեկտն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ներկայում բոլոր էներգաբլոկները գտնվում են «սառը կանգառի» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Էր Ռիադում տեղի ունեցան ԱՄՆ-ի և ՌԴ–ի պատվիրակությունների հերթական բանակցությունները։ Վաշինգտոնի ներկայացուցիչները հանդիպեցին նաև ուկրաինական կողմի հետ։ Մարտի 25-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ համաձայնեցվել է ռուսական և ուկրաինական այն էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել չի կարելի։ Դրանց թվում են նավթավերամշակման գործարանները, նավթագազատարները (պահեստները), ատոմակայանները, ՀԷԿ–երի ամբարտակները և այլն։