https://arm.sputniknews.ru/20250427/iranum-pajtjuni-hetevanqvov-mahacatsneri-tivy-hasel-e-36-i-88323116.html
Իրանում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 36-ի
Իրանում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 36-ի
Sputnik Արմենիա
Ապրիլի 28-ին երկրում համազգային սգո օր է հայտարարված տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ 27.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-27T19:00+0400
2025-04-27T19:00+0400
2025-04-28T12:57+0400
հրդեհ
պայթյուն
նավահանգիստ
իրանի իսլամական հանրապետություն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88338271_0:54:1024:630_1920x0_80_0_0_f7f8c1e24502b73dab579863e1fcf60c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Իրանի Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 36-ի։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։Տուժածների թիվը գերազանցում է 1200-ը։ Մահացածների և տուժածների թիվը պարբերաբար ավելանում է։Նշենք, որ ապրիլի 28-ը երկրում հայտարարված է սգո օր։ Այսօր պայթյունի վայր է այցելել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Մայրաքաղաք Թեհրանում այսօր առավոտից կամավոր արյունատվության համար ավելի քան 1000 մարդ է դիմել։Իրանի արյան փոխներարկման կազմակերպության տվյալներով՝ անհրաժեշտ արյան քանակն ամբողջությամբ լրացված է։Տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ցավակցություն են հայտնել Իրանին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Իրան ուղարկել երկու ինքնաթիռ՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության փորձագետների հետ միասին:Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ փրկարարական թիմերի կազմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք, ինչպես սպասվում է, օգնություն կցուցաբերեն Շահիդ Ռաջայի նավահանգստում բռնկված հրդեհի մարման գործում:Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։Հավելենք, որ հրդեհը մարել դեռ չի հաջողվել։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88338271_57:0:968:683_1920x0_80_0_0_547a7daaf5246e14a82fc1bab0d3727e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, պայթյուն, նավահանգիստ, իրանի իսլամական հանրապետություն, զոհ
հրդեհ, պայթյուն, նավահանգիստ, իրանի իսլամական հանրապետություն, զոհ
Իրանում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 36-ի
19:00 27.04.2025 (Թարմացված է: 12:57 28.04.2025) Ապրիլի 28-ին երկրում համազգային սգո օր է հայտարարված տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Իրանի Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 36-ի։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Տուժածների թիվը գերազանցում է 1200-ը։ Մահացածների և տուժածների թիվը պարբերաբար ավելանում է։
Նշենք, որ ապրիլի 28-ը երկրում
հայտարարված է սգո օր։ Այսօր պայթյունի վայր է այցելել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Մայրաքաղաք Թեհրանում այսօր առավոտից կամավոր արյունատվության համար ավելի քան 1000 մարդ է դիմել։
Իրանի արյան փոխներարկման կազմակերպության տվյալներով՝ անհրաժեշտ արյան քանակն ամբողջությամբ լրացված է։
Տարբեր երկրներ, այդ թվում՝
Հայաստանը, ցավակցություն են հայտնել Իրանին, իսկ Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը կարգադրել է Իրան ուղարկել երկու ինքնաթիռ՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության փորձագետների հետ միասին:
Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ փրկարարական թիմերի կազմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք, ինչպես սպասվում է, օգնություն կցուցաբերեն Շահիդ Ռաջայի նավահանգստում բռնկված հրդեհի մարման գործում:
Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր
պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։
Հավելենք, որ հրդեհը մարել դեռ չի հաջողվել։