00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեներալ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով

Բաժանորդագրվել
Իգնատ Կուզինն ավելի վաղ ձերբակալվել էր Թուրքիայում և հանձնվել ռուսական կողմին: Նա խոստովանել է, որ հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։
Մոսկվայի մարզի Բալաշիխայում գեներալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվող Իգնատ Կուզինին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կատարելու հոդվածոով։ Այս մասին հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեն:
Մեղադրյալն այժմ գտնվում է Ռուսաստանի քննչական կոմիտեում։
Ավելի վաղ 42-ամյա Կուզինին ձերբակալել են Թուրքիայի տարածքում և տեղափոխել ՌԴ։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ հավաքագրվել է 2023-ի սեպտեմբերին Կիևի մարզում, ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Կուզինը ականապատել է մեքենան, որի պայթյունի հետևանքով զոհվել է գեներալը։
Հարցաքննության ժամանակ Կուզինը հայտնել է, որ իրեն 18 հազար դոլարի չափով դրամական պարգև են խոստացել։
Հիշեցնենք` ապրիլի 25-ին մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը: Մեքենան կայանված է եղել շքամուտքի մոտ, որտեղից դուրս է եկել գեներալը։ Պայթյունը տեղի է ունեցել խոցող տարրերով լցված ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։
Լրահոս
0