00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթողն է

© Photo : press office of the Gymnastics Federation of ArmeniaՀամլետ Մանուկյան
Համլետ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ևս ոսկե մեդալի է արժանացել։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Կահիրեւոմ դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, իսկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 6-րդ փուլում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նժույգ թափեր վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալի: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում:

Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում օղակներ վարժությունում բոլորին գերազանցել է Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալ նվաճելով 14.466 միավոր արդյունքով: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն է զբաղեցրել:
Հավելենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում հանդես կգա ապրիլի 28-ին՝ հենացատկի վարժության եզրափակիչում:
Հիշեցնենք` ավելի վաղ՝ ապրիլի 14-20-ը, Կատարի Դոհա քաղաքում անցկացվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հինգերորդ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ` Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։
Դոհայում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում՝ դառնալով աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։
Համլետ Մանուկյանը ևս աշխարհի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր։
Լրահոս
0