https://arm.sputniknews.ru/20250427/1100-tuzhats-25-zvoh-vladimir-putiny-cavakcel-e-irani-nakhagahin-88316048.html
1100 տուժած, 25 զոհ․ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին
1100 տուժած, 25 զոհ․ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին
Sputnik Արմենիա
Պաշտոնական Մոսկվան պատրաստակամություն է հայտնել աջակցել Թեհրանին աղետի հետևանքների վերացման գործում։ 27.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-27T12:24+0400
2025-04-27T12:24+0400
2025-04-27T12:28+0400
վլադիմիր պուտին
ցավակցություն
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
նավահանգիստ
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86438264_0:0:3297:1856_1920x0_80_0_0_d94219ff8a3cc6ec9ff4618676c12db3.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Նախագահի ցավակցական ուղերձը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ՌԴ նախագահը նաև պատրաստակամություն հայտնել աջակցել աղետի հետևանքների վերացման գործում։Նշենք, որ վերջին տվյալներով՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել, ավելի քան 1100 մարդ՝ տուժել։Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։ Հավելենք, որ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ղեկավար Մոհամմադ Աշուրին եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86438264_369:0:3098:2047_1920x0_80_0_0_69bc342d4c7a601ba37a32d17297a883.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ցավակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, նավահանգիստ, պայթյուն
վլադիմիր պուտին, ցավակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, նավահանգիստ, պայթյուն
1100 տուժած, 25 զոհ․ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին
12:24 27.04.2025 (Թարմացված է: 12:28 27.04.2025) Պաշտոնական Մոսկվան պատրաստակամություն է հայտնել աջակցել Թեհրանին աղետի հետևանքների վերացման գործում։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Նախագահի ցավակցական ուղերձը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ընդունեք խորին ցավակցությունս մարդկային զոհերի և մասշտաբային ավերածությունների կապակցությամբ, որոնք առաջացել են Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով»,- ասված է Պուտինի հեռագրում։
ՌԴ նախագահը նաև պատրաստակամություն հայտնել աջակցել աղետի հետևանքների վերացման գործում։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել, ավելի քան 1100 մարդ՝ տուժել։
Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր
պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։
Հավելենք, որ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ղեկավար Մոհամմադ Աշուրին
եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում։