https://arm.sputniknews.ru/20250426/turqiajum-dzerbakalvel-ev-mvoskva-e-teghapvokhvel-general-mvoskaliki-spanutjan-mej-kaskatsvvoghy-88310373.html
Թուրքիայում ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել գեներալ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվողը
Թուրքիայում ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել գեներալ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվողը
Sputnik Արմենիա
Նա ձերբակալվել է իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում։ 26.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-26T20:21+0400
2025-04-26T20:21+0400
2025-04-26T20:22+0400
թուրքիա
ռուսաստան
գեներալ
պայթյուն
ահաբեկչություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88309749_0:120:3212:1927_1920x0_80_0_0_bf8c285f2f0525ba73e5a5206f025a45.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները հայտնաբերել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ 42-ամյա Իգնատ Կուզինին, որը կասկածվում է ահաբեկչական գործողություն կատարելու մեջ, ինչի հետևանքով զոհվել է ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:Քննչական կոմիտեի վարկածով՝ նա պայթուցիկ է տեղադրել «Volkswagen Golf» ավտոմեքենայում, որի պայթեցման արդյունքում գեներալը զոհվել է։ Պայթուցիկ սարքը գործարկվել է Ուկրաինայի տարածքից այն պահին, երբ Մոսկալիկը դուրս էր եկել շենքի մուտքից:Թուրքիայում թաքնվող Կուզինին ձերբակալել և հանձնել են ՌԴ քննչական կոմիտեին։Հայտնի է, որ պայթեցված «Volkswagen»-ը պատկանել է 35-ամյա Մարգարիտա Վ.-ին: Մեկ տարի առաջ նա մեքենան վաճառել է Ադրբեջանի 29-ամյա քաղաքացու, իսկ վերջինս իր հերթին սույն թվականի փետրվարին մեքենան վերավաճառել է Իգնատ Կուզինին։Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության և պայթուցիկի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Հետաքննության տեղեկություններով` պայթուցիկի հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է ավելի քան 300 գրամ։
թուրքիա
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88309749_241:0:2972:2048_1920x0_80_0_0_3df3fa666c46eec8a362cdc62b01b3f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, գեներալ, պայթյուն, ահաբեկչություն, ձերբակալություն
թուրքիա, ռուսաստան, գեներալ, պայթյուն, ահաբեկչություն, ձերբակալություն
Թուրքիայում ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել գեներալ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվողը
20:21 26.04.2025 (Թարմացված է: 20:22 26.04.2025) Նա ձերբակալվել է իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները հայտնաբերել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ 42-ամյա Իգնատ Կուզինին, որը կասկածվում է ահաբեկչական գործողություն կատարելու մեջ, ինչի հետևանքով զոհվել է ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Քննչական կոմիտեի վարկածով՝ նա պայթուցիկ է տեղադրել «Volkswagen Golf» ավտոմեքենայում, որի պայթեցման արդյունքում գեներալը զոհվել է։ Պայթուցիկ սարքը գործարկվել է Ուկրաինայի տարածքից այն պահին, երբ Մոսկալիկը դուրս էր եկել շենքի մուտքից:
Հատուկ ծառայության տվյալներով` Կուզինը ծնունդով ուկրաինական Սումիից է, նախկինում բնակվել է Կարաչաևո-Չերկեսիայում, մերձմոսկովյան Բալաշիխայում բնակարան է վարձել այն շենքում, որտեղ բնակվում էր գեներալ-լեյտենանտը։ Արդեն ապրիլի 19-ին նա մեկնել է Թուրքիա։
Թուրքիայում թաքնվող Կուզինին ձերբակալել և հանձնել են ՌԴ քննչական կոմիտեին։
Հայտնի է, որ պայթեցված «Volkswagen»-ը պատկանել է 35-ամյա Մարգարիտա Վ.-ին: Մեկ տարի առաջ նա մեքենան վաճառել է Ադրբեջանի 29-ամյա քաղաքացու, իսկ վերջինս իր հերթին սույն թվականի փետրվարին մեքենան վերավաճառել է Իգնատ Կուզինին։
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության և պայթուցիկի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Հետաքննության տեղեկություններով` պայթուցիկի հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է ավելի քան 300 գրամ։