00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանիպուլացնում են. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը` Ադրբեջանի մասին

© Sputnik / Алексей ФилипповՄԱԿ-ի միջազգային դատարանի շենքը Հաագայում
ՄԱԿ-ի միջազգային դատարանի շենքը Հաագայում - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2025
Բաժանորդագրվել
Երևանը խնդրել է լրացուցիչ միջոցներ կիրառել ապրիլի 18-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն, ինչը կատարվել է Ադրբեջանի կողմից։ Այնուհետև, որոշել է գործի քննության այս փուլում լրացուցիչ նոր միջոցներ չձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանը մանիպուլյացիա է անվանել Բաքվի այն հայտարարությունը, որ Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի մի շարք պահանջներ։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Երևանը խնդրել է լրացուցիչ միջոցներ կիրառել ապրիլի 18-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչը կատարվել է Ադրբեջանի կողմից։ Այնուհետև, որոշել է «գործի քննության այս փուլում» լրացուցիչ նոր միջոցներ չձեռնարկել։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ Ադրբեջանը լռում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող դատավարությունների շրջանակներում կիրառված և այս պահին էլ իր կողմից կատարման ենթակա պարտավորությունների մասին։
«Ադրբեջանը չի հիշատակում նաև այն որոշումների մասին, որոնցով ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով նաև Հայաստանի ներկայացրած փաստարկները, մերժում է Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող այն պահանջները, որոնք ուղղված են միջանկյալ միջոցների վերացմանը։ Ընթացող դատավարությունների շրջանակներում Հայաստանը միջազգային դատարաններին շարունակաբար ներկայացնելու է խախտումների վերաբերյալ տեղեկություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Հայաստանը ՄԻԵԴ–ում 4 հայց ունի ընդդեմ Ադրբեջանի և մեկ հայց ՄԱԿ–ի Արդարադատության դատարանում։
Լրահոս
0