https://arm.sputniknews.ru/20250426/hh-sahmanneri-erkajnqvov-petq-e-aveli-metsacnenq-haj-sahmanapahneri-nerkajutjuny-pashinjan-88290799.html
ՀՀ սահմանների երկայնքով պետք է ավելի մեծացնենք հայ սահմանապահների ներկայությունը. Փաշինյան
ՀՀ սահմանների երկայնքով պետք է ավելի մեծացնենք հայ սահմանապահների ներկայությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով` այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո՝ կառավարության համար ինչ-որ առումով... 26.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-26T13:20+0400
2025-04-26T13:20+0400
2025-04-26T13:21+0400
սահմանապահ
նիկոլ փաշինյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88285687_0:87:1670:1026_1920x0_80_0_0_3bd8b41db65d0752934a3a3e596e6a54.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը։ Այս մասին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա կարծիքով` սահմանապահների առկայությունը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է։Վարչապետի խոսքով` այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել: Նա շեշտել է` և՛ ինքը, և՛ մյուս պաշտոնյաները սահմանազատված ու սահմանագծված տեղամասեր գնում են, որպեսզի ի ցույց դնեն, թե ինչ նկատի ունեն ասելով իրական Հայաստան կամ խաղաղություն։ Վստահ է` սա Հայաստանի համար շատ կարևոր առանձնահատկություն է։Միաժամանակ, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանի Դաշնությանը այս ընթացքում անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար: Ուրախությամբ ընդգծել է, որ այսօր Հայաստանը կարողանում է փուլ առ փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը։Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին: ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88285687_93:0:1577:1113_1920x0_80_0_0_806184cf158b10563d0955f945f9ac4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանապահ, նիկոլ փաշինյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
սահմանապահ, նիկոլ փաշինյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ՀՀ սահմանների երկայնքով պետք է ավելի մեծացնենք հայ սահմանապահների ներկայությունը. Փաշինյան
13:20 26.04.2025 (Թարմացված է: 13:21 26.04.2025) Վարչապետի խոսքով` այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո՝ կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը։ Այս մասին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով` սահմանապահների առկայությունը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է։
«Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել: Նա շեշտել է` և՛ ինքը, և՛ մյուս պաշտոնյաները սահմանազատված ու սահմանագծված տեղամասեր գնում են, որպեսզի ի ցույց դնեն, թե ինչ նկատի ունեն ասելով իրական Հայաստան կամ խաղաղություն։ Վստահ է` սա Հայաստանի համար շատ կարևոր առանձնահատկություն է։
Միաժամանակ, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանի Դաշնությանը այս ընթացքում անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար: Ուրախությամբ ընդգծել է, որ այսօր Հայաստանը կարողանում է փուլ առ փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը։
Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին: ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին: