https://arm.sputniknews.ru/20250426/erevanum-2-qaghaqaci-ynkel-en-jrancqy-knvojy-hnaravvor-e-eghel-prkel-tghamardun-voch-88283492.html
Երևանում 2 քաղաքացի ընկել են ջրանցքը. կնոջը հնարավոր է եղել փրկել, տղամարդուն` ոչ
Երևանում 2 քաղաքացի ընկել են ջրանցքը. կնոջը հնարավոր է եղել փրկել, տղամարդուն` ոչ
Sputnik Արմենիա
Փրկարարներն ու ջրասուզակներն արդեն 3 ժամ է` փնտրում են տղամարդուն։ 26.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-26T11:24+0400
2025-04-26T11:24+0400
2025-04-26T11:24+0400
գետ
երևան
կին
տղամարդ
ջրահեղձ
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/73/21107367_0:0:1600:901_1920x0_80_0_0_84f7aa0db59bb20533eec8bf55b49e91.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երկու քաղաքացի Երևանի Արցախի փողոցում ընկել են ջրատարը, ինչի հետևանքով 1 անձի հնարավոր է եղել փրկել, իսկ մյուսին ջուրը քշել, տարել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 06։00-ի սահմաններում։Արցախի 3-րդ նրբանցքում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները օգնության ձայներ են լսել և, վազել այդ ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։Դեպքի վայր ժամանած փրկարարներն արդեն տևական ժամանակ է որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում 3 ուղղությամբ։ «Ջրառ» ՓԲԸ-ի հետ էլ համաձայնություն է ձեռք բերվել ժամանակավորապես փակել ջրի հոսքը դեպի ջերմաէլեկտրակայանի տարածքով անցնող ջրատար` որոնողական աշխատանքները հեշտացնելու համար։Փրկված կինը նշել է, որ արդեն 3 ժամից ավելի է ջրասուզակներն ու փրկարարները փնտրում են իր հետ եղած տղամարդուն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/73/21107367_11:0:1435:1068_1920x0_80_0_0_34f74fae3d548d0982c2848a34392721.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գետ, երևան, կին, տղամարդ, ջրահեղձ
գետ, երևան, կին, տղամարդ, ջրահեղձ
Երևանում 2 քաղաքացի ընկել են ջրանցքը. կնոջը հնարավոր է եղել փրկել, տղամարդուն` ոչ
Փրկարարներն ու ջրասուզակներն արդեն 3 ժամ է` փնտրում են տղամարդուն։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երկու քաղաքացի Երևանի Արցախի փողոցում ընկել են ջրատարը, ինչի հետևանքով 1 անձի հնարավոր է եղել փրկել, իսկ մյուսին ջուրը քշել, տարել է։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 06։00-ի սահմաններում։
Արցախի 3-րդ նրբանցքում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները օգնության ձայներ են լսել և, վազել այդ ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։
«Ոստիկանները կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել մի կնոջ, բայց մյուս քաղաքացուն չի հաջողվել, քանի որ վարարած գետը քշել տարել է, ինչից հետո էլ սուզվել է ջրի տակ։ Երևանի շտապ բուժօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել փրկված կնոջը, որը ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր է ունեցել»,– գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արդեն տևական ժամանակ է որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում 3 ուղղությամբ։ «Ջրառ» ՓԲԸ-ի հետ էլ համաձայնություն է ձեռք բերվել ժամանակավորապես փակել ջրի հոսքը դեպի ջերմաէլեկտրակայանի տարածքով անցնող ջրատար` որոնողական աշխատանքները հեշտացնելու համար։
Փրկված կինը նշել է, որ արդեն 3 ժամից ավելի է ջրասուզակներն ու փրկարարները փնտրում են իր հետ եղած տղամարդուն։