https://arm.sputniknews.ru/20250425/sahmanadrakan-pvopvokhutjunnerum-prvoblematik-keter-kan-vorvonc-masin-chi-khvosvum-orbeljan-88221274.html
Սահմանադրական փոփոխություններում պրոբլեմատիկ կետեր կան, որոնց մասին չի խոսվում. Օրբելյան
Սահմանադրական փոփոխություններում պրոբլեմատիկ կետեր կան, որոնց մասին չի խոսվում. Օրբելյան
Sputnik Արմենիա
Սահմանադրական փոփոխությունների ակնկալիքներից մեկն էլ լինելու է գործող իշխանությունների վերընտրությունն ապահովելը, հայտարարել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական... 25.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-25T23:17+0400
2025-04-25T23:17+0400
2025-04-25T23:17+0400
արամ օրբելյան
սահմանադրություն
անկախության հռչակագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75039675_0:0:1600:901_1920x0_80_0_0_b41d989ca8f7b334944c4b98b37c8181.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Անկախության հռչակագիրը Սամանադրությունից հանելը լրջագույն խնդիր է, բայց սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում շատ ավելի պրոբլեմատիկ կետեր կան, որոնց մասին այս պահին չի բարձրաձայնվում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։Նրա համոզմամբ` փոփոխությունների մեկ այլ ակնկալիքն էլ լինելու է գործող իշխանությունների վերընտրությունն ապահովելը։ Մասնագետը չի բացառում կառավարման կամ ընտրական համակարգերի փոփոխության տարբերակը։«Ամեն անգամ ընտրություններից առաջ ինչ–որ մեծ փոփոխություն են անում։ Մինչև հիմա դա արվել է Ընտրական օրենսգրքում` և՛ 2018թ–ի ընտրությունների ժամանակ, և՛ 2021թ–ի, երբ ընտրություններից մի քանի օր առաջ հանկարծ ընտրական համակարգ է փոխվում։ Կուսակցությունները չեն հասցնում պատրաստվել»,– ասաց Օրբելյանը։Անդրադառնալով Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու հարցին` մասնագետն ընդգծեց, որ այն վերսահմանադրական փաստաթուղթ է և պարտադիր է ՀՀ հետագա բոլոր սահմանադրությունների մշակումների, փոփոխությունների համար։ Միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում Ադրբեջանը կդադարի լինել իրավախախտ. Արամ Օրբելյան«Իհարկե, կարող ենք հրաժարվել Անկախության հռչակագրից, կարող ենք հրաժարվել անկախությունից և այլն։ Բայց ես` որպես ՀՀ քաղաքացի, համաձայն չեմ։ Եվ կարծում եմ, որ ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներն էլ չպիտի համաձայն լինեն Անկախության հռչակագրից հրաժարվելու գործընթացին»,– նշեց Օրբելյանը։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության- խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը. խմբ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75039675_83:0:1506:1067_1920x0_80_0_0_ab54e952e6572670b4079cdc4a6e16b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ օրբելյան, սահմանադրություն, անկախության հռչակագիր
արամ օրբելյան, սահմանադրություն, անկախության հռչակագիր
Սահմանադրական փոփոխություններում պրոբլեմատիկ կետեր կան, որոնց մասին չի խոսվում. Օրբելյան
Սահմանադրական փոփոխությունների ակնկալիքներից մեկն էլ լինելու է գործող իշխանությունների վերընտրությունն ապահովելը, հայտարարել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Անկախության հռչակագիրը Սամանադրությունից հանելը լրջագույն խնդիր է, բայց սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում շատ ավելի պրոբլեմատիկ կետեր կան, որոնց մասին այս պահին չի բարձրաձայնվում.
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։
«Բայց, եթե փորձենք դիտարկել թեմայի վերաբերյալ հռետորաբանության տողատակերը, ակնհայտորեն կնկատենք, որ խոսքը, օրինակ, վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին հոդվածին։ Ակնհայտորեն կարող է հանվել հայոց լեզվի մասին հոդվածը` ասելով. «Դե ի՞նչ ենք անում հայոց լեզուն, անգլերեն կգրենք, որպեսզի մերվենք այլ երկրներին»։ Ակնհայտորեն չի խոսվում, բայց ԶՈւ–ի մասին հոդվածի փոփոխման ակնկալիք կա։ Այսինքն` զինված ուժերը պետք է շատ փոքրաթիվ լինեն, շատ խնդիրներ չլուծեն։ Մոտեցումը մոտավորապես այսպիսին է` խաղաղության դարաշրջան է, մեզ մեծ զորք պետք չէ»,– նշեց Օրբելյանը։
Նրա համոզմամբ` փոփոխությունների մեկ այլ ակնկալիքն էլ լինելու է գործող իշխանությունների վերընտրությունն ապահովելը։ Մասնագետը չի բացառում կառավարման կամ ընտրական համակարգերի փոփոխության տարբերակը։
«Ամեն անգամ ընտրություններից առաջ ինչ–որ մեծ փոփոխություն են անում։ Մինչև հիմա դա արվել է Ընտրական օրենսգրքում` և՛ 2018թ–ի ընտրությունների ժամանակ, և՛ 2021թ–ի, երբ ընտրություններից մի քանի օր առաջ հանկարծ ընտրական համակարգ է փոխվում։ Կուսակցությունները չեն հասցնում պատրաստվել»,– ասաց Օրբելյանը։
Անդրադառնալով Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու հարցին` մասնագետն ընդգծեց, որ այն վերսահմանադրական փաստաթուղթ է և պարտադիր է ՀՀ հետագա բոլոր սահմանադրությունների մշակումների, փոփոխությունների համար։
«Իհարկե, կարող ենք հրաժարվել Անկախության հռչակագրից, կարող ենք հրաժարվել անկախությունից և այլն։ Բայց ես` որպես ՀՀ քաղաքացի, համաձայն չեմ։ Եվ կարծում եմ, որ ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներն էլ չպիտի համաձայն լինեն Անկախության հռչակագրից հրաժարվելու գործընթացին»,– նշեց Օրբելյանը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության- խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը. խմբ)։