https://arm.sputniknews.ru/20250425/rdi-het-hamadzajnagri-hamar-ukrainan-stipvats-klini-hrazharvel-taratsqneric-kievi-qaghaqapet-88240279.html
ՌԴ–ի հետ համաձայնագրի համար Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ
ՌԴ–ի հետ համաձայնագրի համար Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ
Sputnik Արմենիա
Վլադիմիր Զելենսկին պայմանավորվածությունների ձեռքբերման համար կարող է կանգնել «ցավոտ որոշում» կայացնելու անհրաժեշտության առաջ։ 25.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-25T11:39+0400
2025-04-25T11:39+0400
2025-04-25T12:30+0400
վիտալի կլիչկո
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
կիև
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/19/88241489_0:0:896:504_1920x0_80_0_0_1d76dd69fb5347d4bb040e09ef03d966.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աճող ճնշման ֆոնին, Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հրաժարվել տարածքների մի մասից: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա ասել է բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է կանգնել «ցավոտ որոշում» կայացնելու անհրաժեշտության առաջ:Կլիչկոն հստակեցրել է, սակայն, որ չի մասնակցում բանակցություններին և Զելենսկու հետ չի քննարկել կարգավորման հնարավոր մանրամասները:«Դա իմ գործառույթը չէ։ Դա Զելենսկու գործառույթն է», - հավելել է նա։Ավելի վաղ մեկնաբանելով Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի միջև տեղի ունեցած լեզվակռիվը՝ Կիևի քաղաքապետը կարծիք է հայտնել, որ նշված հանդիպմանն արծարծված հարցերն ավելի լավ է քննարկել «առանց տեսախցիկների»։Ազատագրվել է Կուրսկի մարզի 99,5%–ը․ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը զեկուցել է ՊուտինինՆախորդիվ The Washington Post թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դժգոհություն է հայտնում տարածքների զիջումները քննարկելուց Ուկրաինայի հրաժարվելու և առաջնահերթ հրադադարի հասնելու՝ Կիևի ձգտման կապակցությամբ: Պարբերականի տվյալներով՝ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչները նախատեսում էին եվրոպացի գործընկերներին և Ուկրաինային առաջարկել անվտանգության երաշխիքների դիմաց Ղրիմը ճանաչել ռուսական տարածք:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ քննադատել է Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու անթույլատրելիության մասին Զելենսկու հայտարարությունները՝ ասելով, որ նման դիրքորոշումը բարդացնում է խաղաղ բանակցությունները։France-Presse գործակալությունն էլ հղում անելով իր աղբյուրին` հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը նախատեսում է Լոնդոնում հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիտ Կելոգի հետ:Նոր տարածաշրջանների բնակիչների իրավունքները պետք է ապահովվեն՝ անկախ Կիևի կարծիքից. ԼավրովՂրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտին՝ Կիևում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ղրիմի ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի ընտրողների 95,6%-ը քվեարկել են տարածաշրջանի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին: Ուկրաինան թերակղզին համարում է ժամանակավորապես օկուպացված տարածք, Արևմուտքն ընդհանուր առմամբ աջակցում է այդ դիրքորոշմանը։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ վերամիավորումն անցել է ժողովրդավարական ճանապարհով և միջազգային իրավունքին համապատասխան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»:
կիև
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/19/88241489_2:0:674:504_1920x0_80_0_0_f4b11ac9c0ff7bf64e7e6f907212aa7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիտալի կլիչկո, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео, կիև, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, դոնբաս, քաղաքապետ
վիտալի կլիչկո, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео, կիև, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, դոնբաս, քաղաքապետ
ՌԴ–ի հետ համաձայնագրի համար Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ
11:39 25.04.2025 (Թարմացված է: 12:30 25.04.2025) Վլադիմիր Զելենսկին պայմանավորվածությունների ձեռքբերման համար կարող է կանգնել «ցավոտ որոշում» կայացնելու անհրաժեշտության առաջ։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աճող ճնշման ֆոնին, Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հրաժարվել տարածքների մի մասից: Այս մասին, ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, նա ասել է բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Սցենարներից մեկը տարածքներից հրաժարվելն է։ Դա անարդար է, բայց հանուն խաղաղության (թեկուզ ժամանակավոր)` դա կարող է լուծում դառնալ», — նշել է Կլիչկոն։
Նրա խոսքով՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է կանգնել «ցավոտ որոշում» կայացնելու անհրաժեշտության առաջ:
Կլիչկոն հստակեցրել է, սակայն, որ չի մասնակցում բանակցություններին և Զելենսկու հետ չի քննարկել կարգավորման հնարավոր մանրամասները:
«Դա իմ գործառույթը չէ։ Դա Զելենսկու գործառույթն է», - հավելել է նա։
Ավելի վաղ մեկնաբանելով Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի միջև տեղի ունեցած լեզվակռիվը՝ Կիևի քաղաքապետը կարծիք է հայտնել, որ նշված հանդիպմանն արծարծված հարցերն ավելի լավ է քննարկել «առանց տեսախցիկների»։
Նախորդիվ The Washington Post թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դժգոհություն է հայտնում տարածքների զիջումները քննարկելուց Ուկրաինայի հրաժարվելու և առաջնահերթ հրադադարի հասնելու՝ Կիևի ձգտման կապակցությամբ: Պարբերականի տվյալներով՝ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչները նախատեսում էին եվրոպացի գործընկերներին և Ուկրաինային առաջարկել անվտանգության երաշխիքների դիմաց Ղրիմը ճանաչել ռուսական տարածք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ քննադատել է Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու անթույլատրելիության մասին Զելենսկու հայտարարությունները՝ ասելով, որ նման դիրքորոշումը բարդացնում է խաղաղ բանակցությունները։
France-Presse գործակալությունն էլ հղում անելով իր աղբյուրին` հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը նախատեսում է Լոնդոնում հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիտ Կելոգի հետ:
Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտին՝ Կիևում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ղրիմի ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի ընտրողների 95,6%-ը քվեարկել են տարածաշրջանի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին: Ուկրաինան թերակղզին համարում է ժամանակավորապես օկուպացված տարածք, Արևմուտքն ընդհանուր առմամբ աջակցում է այդ դիրքորոշմանը։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ վերամիավորումն անցել է ժողովրդավարական ճանապարհով և միջազգային իրավունքին համապատասխան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»: