https://arm.sputniknews.ru/20250425/orenqvov-cher-pastabany-ashvotjani-gvortsvov-nistin-vkaji-harcaqnnutjan-masvov-khakhtum-e-nkatel-88250158.html
Օրենքով չէր. փաստաբանը Աշոտյանի գործով նիստին վկայի հարցաքննության մասով խախտում է նկատել
Օրենքով չէր. փաստաբանը Աշոտյանի գործով նիստին վկայի հարցաքննության մասով խախտում է նկատել
Sputnik Արմենիա
Ռուբեն Մելիքյանը նիստի ժամանակ առարկել է դատավոր Վահե Դոլմազյանի և դատախազի մոտեցումների դեմ։ 25.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-25T14:46+0400
2025-04-25T14:46+0400
2025-04-25T15:09+0400
արմեն աշոտյան
դատ
վկա
ռուբեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80498847_0:84:1600:984_1920x0_80_0_0_240d25342719da2db571a459bcc8b514.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին փաստաբանական կողմը վկայի հարցաքննության կարգի մասով քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ է արձանագրել ու բարձրաձայնել է այդ մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր ընթանում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստը։ Շարունակվում է վկաների հարցաքննության փուլը։ Այժմ հարցաքննվում է մեղադրող կողմի վկան։Նրա կարծիքով` նախագահող դատավորը ինչ–որ համոզմունքներ և մոտեցումներ ունի, որոնք գուցե նախկինում եղած իր դատախազական կարիերայով է պայմանավորված։Փաստաբանը շեշտեց` պարտադիր է համարում այս մասին բարձրաձայնելը, քանի որ նիստի ընթացքում լրաջորեն իրավունքներ են խախտվում։Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թ. հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80498847_89:0:1512:1067_1920x0_80_0_0_18f053e13ec2c2070580108327541e52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, դատ, վկա, ռուբեն մելիքյան
արմեն աշոտյան, դատ, վկա, ռուբեն մելիքյան
Օրենքով չէր. փաստաբանը Աշոտյանի գործով նիստին վկայի հարցաքննության մասով խախտում է նկատել
14:46 25.04.2025 (Թարմացված է: 15:09 25.04.2025) Ռուբեն Մելիքյանը նիստի ժամանակ առարկել է դատավոր Վահե Դոլմազյանի և դատախազի մոտեցումների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին փաստաբանական կողմը վկայի հարցաքննության կարգի մասով քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ է արձանագրել ու բարձրաձայնել է այդ մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր ընթանում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստը։ Շարունակվում է վկաների հարցաքննության փուլը։ Այժմ հարցաքննվում է մեղադրող կողմի վկան։
«Վկայի հարցաքննությունն այսօր էլ չի ավարտվել, հետևաբար գնահատական չեմ կարող տալ։ Բայց այսօր պարզվեց, որ մենք բոլորովին այլ քրեական դատավարության կարգ ունենք կոնկրետ տվյալ դատական նիստերի դահլիճում։ Խոսքը վկաների հարցաքննության կարգի մասին է, այն արմատապես հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։ Նիստի ժամանակ ես խստորեն առարկեցի այն մոտեցման դեմ, երբ մենք ուղղորդող հարց էինք տալիս` դատարանը դա որակում է որպես հուշում ու հարցս հանում։ Այնինչ, մեղադրող կողմը հայտարարեց, որ նա առաջին շրջան հարցերը կարող է բաց թողել, 2-րդ շրջանից սկսած կարող է ուղղորդող հարցեր տալ»,– նշեց Մելիքյանը։
Նրա կարծիքով` նախագահող դատավորը ինչ–որ համոզմունքներ և մոտեցումներ ունի, որոնք գուցե նախկինում եղած իր դատախազական կարիերայով է պայմանավորված։
Փաստաբանը շեշտեց` պարտադիր է համարում այս մասին բարձրաձայնելը, քանի որ նիստի ընթացքում լրաջորեն իրավունքներ են խախտվում։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը
կալանավորվել է 2023 թ. հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: