https://arm.sputniknews.ru/20250425/mets-hajrenakani-veterany-erevanum-nerkajacrec-ir-banasteghtsutjunneri-zhvoghvovatsun-88272198.html
Մեծ հայրենականի վետերանը Երևանում ներկայացրեց իր բանաստեղծությունների ժողովածուն
Մեծ հայրենականի վետերանը Երևանում ներկայացրեց իր բանաստեղծությունների ժողովածուն
Sputnik Արմենիա
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման շենքում։ 25.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-25T20:54+0400
2025-04-25T20:54+0400
2025-04-25T20:55+0400
հայաստան
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
գիրք
շնորհանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/19/88270443_0:0:1280:721_1920x0_80_0_0_76a20c0c64b213b8bfa710b590bdfe5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան 100 տարեկան Լաչին Ստեփանյանն այսօր Երևանում ներկայացրեց իր «Իմ ժամանակը, իմ հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուն։Գրող, լրագրող և ազգագրագետ Ելենա Շուվաևան, որը կազմել է ժողովածուն, շնորհանդեսի ժամանակ ասաց, որ Ստեփանյանի մասին նախկինում խոսում էին որպես կարմիրնավատորմայինի, վետերանի, և միայն ամենամտերիմները գիտեին, որ նա բանաստեղծություններ է գրում։«Նա բանաստեղծություններ է գրել նաև պատերազմի ժամանակ՝ 1943, 1944, 1945 թվականներին։ Գրքում այդ ժամանակաշրջանով թվագրված բանաստեղծություններ կան։ Գրել է նաև պատերազմից հետո և շարունակում է գրել։ Ուստի Լաչին Ստեփանյանը երկարակեցության հերոսության և ստեղծագործական երկարակեցության հրաշալի օրինակ է», – հավելեց Շուվաևան։Գրքի վրա աշխատել է բանաստեղծների, թարգմանիչների մեծ խումբ՝ Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան գրողների միջազգային միությունից, Դաղստանի, Չեչնիայի Կովկասի գրողների ակումբից։ Աշխատել են թարգմանիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից և Մոլդովայից։Ժողովածուն լույս է տեսել «Երկխոսություն» մատենաշարով, որի շրջանակում տպագրվում են ինչպես քնարական ստեղծագործություններ, այնպես էլ արձակ, վերլուծություն և ակադեմիական հետազոտություններ։ Մատենաշարի հիմնադիր, «Երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, որը հանդես է եկել որպես ժողովածուի հրատարակման հովանավոր, նշեց, որ վետերանների միավորումում ներկայացված գիրքը տարբերվում է մյուսներից։«Անմահության ձայներ». Երևանում կայացավ Մեծ Հայրենականի վետերանների մասին գրքի շնորհանդեսըՀայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Դմիտրի Լիցկայն այս գրքի օրինակով նշեց, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը ընդհանուր հաղթանակ էր, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հաղթանակը, որոնք ուս ուսի տված կռվեցին մինչև արյան վերջին կաթիլը և դրա շնորհիվ կարողացան դիմակայել և հաղթել։Շնորհանդեսի ընթացքում վետերանն անձամբ ընթերցեց իր բանաստեղծությունները, որոնք անգիր էր հիշում։Ստեփանյանը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 29-ին Եղվարդ քաղաքում։ 16 տարեկանում թողել է ուսումը և որպես կամավոր մեկնել ռազմաճակատ։ Քաջության և արիության համար պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով՝ Հայրենական պատերազմի երկու աստիճանի, «Կովկասի պաշտպանության համար», «Քաջության համար», «Ռազմական վաստակի համար», «Բուդապեշտի գրավման համար» և այլն։ Պատերազմի ավարտից հետո նա ևս հինգ տարի «Վորոշիլով» հածանավի վրա ծառայել է Սևծովյան նավատորմում։Ժամանակին ճաշել և հավատալ․ 100 տարեկան հայ վետերանի երկարակեցության գաղտնիքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/19/88270443_0:0:1280:960_1920x0_80_0_0_739c2ce953a43bcef764e75bf27c57bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, գիրք, շնորհանդես
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, գիրք, շնորհանդես
Մեծ հայրենականի վետերանը Երևանում ներկայացրեց իր բանաստեղծությունների ժողովածուն
20:54 25.04.2025 (Թարմացված է: 20:55 25.04.2025) Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման շենքում։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան 100 տարեկան Լաչին Ստեփանյանն այսօր Երևանում ներկայացրեց իր «Իմ ժամանակը, իմ հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուն։
Գրող, լրագրող և ազգագրագետ Ելենա Շուվաևան, որը կազմել է ժողովածուն, շնորհանդեսի ժամանակ ասաց, որ Ստեփանյանի մասին նախկինում խոսում էին որպես կարմիրնավատորմայինի, վետերանի, և միայն ամենամտերիմները գիտեին, որ նա բանաստեղծություններ է գրում։
«Նա բանաստեղծություններ է գրել նաև պատերազմի ժամանակ՝ 1943, 1944, 1945 թվականներին։ Գրքում այդ ժամանակաշրջանով թվագրված բանաստեղծություններ կան։ Գրել է նաև պատերազմից հետո և շարունակում է գրել։ Ուստի Լաչին Ստեփանյանը երկարակեցության հերոսության և ստեղծագործական երկարակեցության հրաշալի օրինակ է», – հավելեց Շուվաևան։
Գրքի վրա աշխատել է բանաստեղծների, թարգմանիչների մեծ խումբ՝ Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան գրողների միջազգային միությունից, Դաղստանի, Չեչնիայի Կովկասի գրողների ակումբից։ Աշխատել են թարգմանիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից և Մոլդովայից։
«Այսինքն` սա կոլեկտիվ աշխատանք է։ Բոլոր թարգմանիչներն աշխատել են անհատույց։ Բոլորին ոգեշնչել է, որ Հայրենական մեծ պատերազմի հարյուրամյա վետերանը բանաստեղծություններ է գրում», – պարզաբանեց Շուվաևան։
Ժողովածուն լույս է տեսել «Երկխոսություն» մատենաշարով, որի շրջանակում տպագրվում են ինչպես քնարական ստեղծագործություններ, այնպես էլ արձակ, վերլուծություն և ակադեմիական հետազոտություններ։ Մատենաշարի հիմնադիր, «Երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, որը հանդես է եկել որպես ժողովածուի հրատարակման հովանավոր, նշեց, որ վետերանների միավորումում ներկայացված գիրքը տարբերվում է մյուսներից։
Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Դմիտրի Լիցկայն այս գրքի օրինակով նշեց, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը ընդհանուր հաղթանակ էր, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հաղթանակը, որոնք ուս ուսի տված կռվեցին մինչև արյան վերջին կաթիլը և դրա շնորհիվ կարողացան դիմակայել և հաղթել։
Շնորհանդեսի ընթացքում վետերանն անձամբ ընթերցեց իր բանաստեղծությունները, որոնք անգիր էր հիշում։
Ստեփանյանը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 29-ին Եղվարդ քաղաքում։ 16 տարեկանում թողել է ուսումը և որպես կամավոր մեկնել ռազմաճակատ։ Քաջության և արիության համար պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով՝ Հայրենական պատերազմի երկու աստիճանի, «Կովկասի պաշտպանության համար», «Քաջության համար», «Ռազմական վաստակի համար», «Բուդապեշտի գրավման համար» և այլն։ Պատերազմի ավարտից հետո նա ևս հինգ տարի «Վորոշիլով» հածանավի վրա ծառայել է Սևծովյան նավատորմում։