00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ մասնակցել են Հաղթանակի թելադրությանը

© Sputnik / Aram Nersesyan«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցները
«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցները - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
Բաժանորդագրվել
Բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, իսկ հաղթողները՝ մրցանակներ:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Հայաստանի ավելի քան հազար քաղաքացիներ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին ընդառաջ մասնակցել են «Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիային:
© Sputnik / Aram Nersesyan«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցները
Международное патриотическое мероприятие Диктант Победы (25 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցները
Հայաստանում թելադրությունը գրելու համար միաժամանակ 10 հարթակ է բացվել՝ Կապանից մինչև Իջևան և Գյումրի: Ամենամեծ հարթակը Երևանն է. հիշատակի ակցիայի համար Հայ-ռուսական համալսարանում հավաքվել էր շուրջ 500 մասնակից՝ դպրոցականներ, մանկավարժներ, ուսանողներ, հասարակական գործիչներ և դիվանագետներ:
© Sputnik / Aram Nersesyan«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցներ
Международное патриотическое мероприятие Диктант Победы (25 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցներ
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանը նախորդ տարիներին նույնպես միացել է միջազգային ակցիային։
«Հայրենական մեծ պատերազմի, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Հայաստանի հարթակներում հավաքվել են հազարից ավելի մարդիկ, որոնք ցանկանում են գրել այս թելադրությունը»,-ասաց Դերիպասկոն:
Նրա խոսքով՝ թելադրությունը թեստի տեսքով է անցկացվել։ 25 հարցերի թվում եղել են նաև Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցությանը և ընդհանուր հաղթանակի գործում նրանց ներդրմանը վերաբերող հարցեր:
© Sputnik / Aram NersesyanՎիկտորյա Դերիպասկո
Международное патриотическое мероприятие Диктант Победы (25 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
Վիկտորյա Դերիպասկո
Դերիպասկոն նշեց, որ բոլոր մասնակիցները կստանան դիպլոմներ, իսկ հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:
ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կարևորեց այս միջոցառումը հատկապես աճող սերնդի և երիտասարդների համար։
«Սա կարևոր է հիշողության համար, որպեսզի աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցել մեր երկիրը, թե ով է վճռական ներդրում ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում։ Դա նաև անհրաժեշտ է պատմության վերաշարադրմանը և Մեծ հաղթանակի մեջ խորհրդային ժողովրդի ներդրման նսեմացմանը հակազդելու տեսանկյունից»,-ասել է Սելեզնյովը։
Նա նշել է, որ Հաղթանակի թելադրությունը նաև հարգանքի տուրք է վետերաններին, բոլոր նրանց, ովքեր անցել են մարդկության պատմության ամենասարսափելի պատերազմներից մեկը:
© Sputnik / Aram NersesyanՄաքսիմ Սելեզնյով
Международное патриотическое мероприятие Диктант Победы (25 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
Մաքսիմ Սելեզնյով
Թելադրության մասնակիցները 40 րոպեի ընթացքում պատասխանել են 25 հարցի՝ Հայրենական մեծ պատերազմի նշանակալի և խորհրդանշական իրադարձությունների, պատերազմի հերոսների մասին:
© Sputnik / Aram Nersesyan«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցներ
Международное патриотическое мероприятие Диктант Победы (25 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցներ
Միջոցառմանը ներկա աշակերտներն ու ուսանողները Sputnik Արմենիային խոստովանեցին, որ իրենց համար հետաքրքիր էր մասնակցել թելադրությանը, ստուգել սեփական գիտելիքները և միաժամանակ բազմաթիվ նոր բաներ բացահայտել։
Թեստի բավականին լուրջ մակարդակը շեշտեց նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Հայ-ռուսական համագործակցության և բարեկամության հասարակական կազմակերպության համահիմնադիր Արամ Սարգսյանը: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց հայ ժողովրդի հսկայական ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի գործում։
© Sputnik / Aram Nersesyan«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցներ
Международное патриотическое мероприятие Диктант Победы (25 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
«Համառուսաստանյան պատմական թելադրություն Հայրենական մեծ պատերազմի թեմայով․ Հաղթանակի թելադրություն» խորագրով միջազգային հիշատակի ակցիայի մասնակիցներ
«300 հազար մարդ ռազմաճակատից չի վերադարձել, բացի այդ, բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ ԽՍՀՄ հերոսներ Հայաստանն է տվել»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը «փակեց Թուրքիայի ճանապարհը», որը պատրաստվում էր ներխուժել Հայաստան։ Նա նաև ընդգծեց թելադրության կարևորությունը երիտասարդ սերնդի համար, որը պետք է ճանաչի և հիշի իր հերոսներին:
© Sputnik / Aram NersesyanՀաղթանակի թելադրություն
Международное патриотическое мероприятие Диктант Победы (25 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
Հաղթանակի թելադրություն
«Հաղթանակի թելադրությունը» միջազգային պատմական ակցիա է թեստի ձևաչափով՝ Հայրենական Մեծ պատերազմի իրադարձությունների թեմայով հարցերով։ Ակցիան մեկնարկել է 2019 թվականին։ Հիմնական նպատակն է մասնակիցների մոտ հետաքրքրություն առաջացնել մեր երկրի պատմական անցյալի և պատմական կրթության նկատմամբ:
Լրահոս
0