https://arm.sputniknews.ru/20250424/zapvorvozhiei-aek-i-mvot-krakvocner-en-hnchel-magate-i-pvordzagetnery-taqnvel-en-apastaranum-88220737.html
Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ կրակոցներ են հնչել, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները թաքնվել են ապաստարանում
Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ կրակոցներ են հնչել, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները թաքնվել են ապաստարանում
Sputnik Արմենիա
Տագնապի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքը: 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T17:28+0400
2025-04-24T17:28+0400
2025-04-24T17:32+0400
զապորոժիե
ատոմակայան
ռաֆայել գրոսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_0:84:1600:984_1920x0_80_0_0_e67ce0b54e8bbfd1e502397b7bf5c386.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնք գտնվում են Զապորոժիեի ատոմակայանում, կրակոցների ձայներ են լսել և թաքնվել ապաստարանում: Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։Նշվում է, որ տագնապի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարք ի հարձակման սպառնալիքը, ինչի պատճառով մասնագետների նախատեսված աշխատանքը հետաձգվել է:Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է` նման իրավիճակը, որը դեռ վերջերս անհավանական էր թվում, առօրյա իրականություն է դարձել Եվրոպայի խոշորագույն ատոմակայանում:«Միջուկային անվտանգության տեսանկյունից դա ակնհայտորեն անընդունելի է։ ՄԱԳԱՏԷ-ն առաջվա պես հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի այս ողբերգական պատերազմի ընթացքում միջուկային վթար թույլ չտա»,- ասվում է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։ՄԱԳԱՏԷ–ն մտադիր է դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ բանակցություններում. Գրոսի
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_20934c0c0e495ba222d5fc338d64e68a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ռաֆայել գրոսի
զապորոժիե, ատոմակայան, ռաֆայել գրոսի
Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ կրակոցներ են հնչել, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները թաքնվել են ապաստարանում
17:28 24.04.2025 (Թարմացված է: 17:32 24.04.2025) Տագնապի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքը:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնք գտնվում են Զապորոժիեի ատոմակայանում, կրակոցների ձայներ են լսել և թաքնվել ապաստարանում: Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
«ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները երեկ առավոտյան ստիպված են եղել պատսպարվել վարչական շենքում, երբ նրանց գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տագնապի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարք ի հարձակման սպառնալիքը, ինչի պատճառով մասնագետների նախատեսված աշխատանքը հետաձգվել է:
Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է` նման իրավիճակը, որը դեռ վերջերս անհավանական էր թվում, առօրյա իրականություն է դարձել Եվրոպայի խոշորագույն ատոմակայանում:
«Միջուկային անվտանգության տեսանկյունից դա ակնհայտորեն անընդունելի է։ ՄԱԳԱՏԷ-ն առաջվա պես հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի այս ողբերգական պատերազմի ընթացքում միջուկային վթար թույլ չտա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։