00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր են գրառում արել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2025
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Առաջին նախագահը, որը 2015 թվականի ապրիլի 24-ին գրառում է արել պատվավոր հյուրերի մատյանում, եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվավոր հյուրերի մի քանի մատյան է պահվում՝ աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հազարավոր գրառումներով: Sputnik Արմենիան ներկայացնում է դրանցից մի քանիսը, որոնք տեղ են գտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մատյանում։
2015 թվականին Ռուսաստանի նախագահը Հայաստանում մասնակցում էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստան ժամանած պետական առաջնորդների թվում էին նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Արարողությանը ներկա էին նաև աշխարհի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ: Սակայն ոչ բոլորն են գրառումներ արել Ցեղասպանության մատյանում։
© PhotoՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրառում է անում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում (24 ապրիլի, 2015 թ.)
Запись президента России Владимира Путина в Книге почетный гостей музея-института Геноцида армян (24 апреля 2015). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրառում է անում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում (24 ապրիլի, 2015 թ.)

Ռուսաստան

2015 թվականի մատյանում հայ ժողովրդի համար ողբերգական իրադարձության 100-ամյակի կապակցությամբ առաջին գրառումն արել է Վլադիմիր Պուտինը:
«Կիսում եմ եղբայրական հայ ժողովրդի վիշտը և գլուխ եմ խոնարհում այդ ողբերգության զոհերի հիշատակի առջև։ Նման բան երբեք չպետք է կրկնվի»,- գրել է Պուտինը։
Ցեղասպանությունից փրկվածների պատմությունները Մարսելից Երևան հասան

Կիպրոս

Գրառում արած հյուրերի թվում եղել է նաև Կիպրոսի այն ժամանակվա նախագահ Նիկոս Անաստասիադիսը։ Նա նշել է, որ 1915 թվականի ողբերգությունն անջնջելի հետք է թողել հայ ժողովրդի պատմության մեջ։
«Այսօր մենք ամենայն հանդիսավորությամբ հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ եղեռնի՝ հայ ժողովրդի պատմության մեջ անջնջելի հետք թողած այս ողբերգության և մարդկության դեմ հանցագործության զոհերի հիշատակին»,- գրել է նա:
Անաստասիադիսը վստահեցրել է, որ Կիպրոսն ու Կիպրոսի ժողովուրդը միաբան կմնան հայերի և աշխարհի այլ ազգերի հետ՝ հանուն Ցեղասպանության մասին պատմական ճշմարտության ճանաչման:
© PhotoՆիկոս Անաստասիադիսը գրառում է անում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում (2015 թվականաի ապրիլի 24)
Запись президента Кипра Никоса Анастасиадиса в Книге почетный гостей музея-института Геноцида армян (24 апреля 2015). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Նիկոս Անաստասիադիսը գրառում է անում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում (2015 թվականաի ապրիլի 24)

Լիբանան

Գրքում կարելի է կարդալ նաև Լիբանանի այն ժամանակվա կրթության նախարար Էլիաս Բոու Սաաբի խոստովանություն-գրառումը: Գրառման մեջ նա պատմում է, որ իր կինը՝ Ջուլիան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է։
«100 տարի անց հայ ժողովրդի ողբերգությունը նոր թափով է հնչում, և այն հասցնում են ամբողջ աշխարհին։ Օսմանյան կայսրությունը Ցեղասպանություն է իրականացրել, որը Թուրքիայի կառավարությունը պարտավոր է ճանաչել»,-գրել է Սաաբը և վստահեցրել, որ լիբանանցիները երբեք չեն մոռանա կատարվածը:
Նա նշել է, որ իր երեխաները տեղյակ են 1915 թվականի իրադարձությունների մասին։
Նույն թվականին Սաաբը Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ որոշում է կայացրել ապրիլի 24-ը հանգստյան օր դարձնել ուսումնական հաստատությունների համար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
© Sputnik / Laura SarkissianԷլիաս Բոու Սաաբի խոստովանություն-գրառումը
Запись министра образования Ливана Элиаса Боу Сааба в Книге почетный гостей музея-института Геноцида армян (24 апреля 2015). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Էլիաս Բոու Սաաբի խոստովանություն-գրառումը
Վատիկանը սրբադասել է Ցեղասպանության ժամանակ սպանված եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

Հունաստան

Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոի Կոնստանտոպուլոն նույնպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցողների ցանկում է: Մատյանում նա գրել է, որ դաժանաբար սպանվածներին պատվելն ու հիշելը, զոհերի հիշատակը հարգելը ողջերի պարտքն է պատմության, արդարության առջև:
«Դա նաև պարտավորություն է հետագա սերունդների, դեռ չծնված սերունդների առջև, որպեսզի նրանք երբեք Ցեղասպանություն չապրեն»,- գրել է Կոնստանտոպուլոն:
© PhotoԶոի Կոնստանտոպուլոյի գրառումը
Запись спикера парламента Греции Зои Константопуло в Книге почетный гостей музея-института Геноцида армян (24 апреля 2015). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Զոի Կոնստանտոպուլոյի գրառումը

Վատիկան և այլք

Այս մատյանում, որը բացվել է 2015 թվականի ապրիլի 24-ից, հավաքված են բազմաթիվ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների ավելի քան 100 գրառումներ։ Դրանց թվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Վրաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի, դիվանագետների և նախարարների, աշխարհի տարբեր երկրների խոսնակների գրառումները:
© PhotoՍերգեյ Լավրովը գրառում է անում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում (2016 թվականի. ապրիլի 22 )
Запись министра иностранных дел РФ Сергея Лаврова в Книге почетный гостей музея-института Геноцида армян (22 апреля 2016). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Սերգեյ Լավրովը գրառում է անում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում (2016 թվականի. ապրիլի 22 )
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Հռոմի Ֆրանցիսկոս պապի գրառում-ուղերձը, որը նա արել է Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո:
«Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, որպեսզի մարդկությունը գիտակցի դա և միշտ տարբերի բարին չարից։ Թող հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը մնա մեր մեջ, քանզի հենց հիշողությունն է, որ կօգնի հետագայում կանխել նման հանցագործությունները»,- գրել է նա։
© PhotoՀռոմի պապի գրառում-ուղերձը Հայոց ցեղասպանության ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում (2016 թվականի հունիսի 25)
Запись-послание Папы Римского Франциска в Книге почетных гостей-музея института Геноцида армян (25 июня 2016). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Հռոմի պապի գրառում-ուղերձը Հայոց ցեղասպանության ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում (2016 թվականի հունիսի 25)
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Լեմկինի և դյու Ֆուրնեի անունները կավելացվեն Ծիծեռնակաբերդի հուշապատին
Լրահոս
0