https://arm.sputniknews.ru/20250424/ukrainakan-orenqy-khtrakan-e-rusakhvosneri-nkatmamb-mak-i-kvomite-88226525.html
Ուկրաինական օրենքը խտրական է ռուսախոսների նկատմամբ. ՄԱԿ-ի կոմիտե
Ուկրաինական օրենքը խտրական է ռուսախոսների նկատմամբ. ՄԱԿ-ի կոմիտե
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի «Ազգային փոքրամասնությունների մասին» 2022 թվականի օրենքը խտրական է ռուսախոսների, հայոց լեզվի կրողների և գնչուների... 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T19:39+0400
2025-04-24T19:39+0400
2025-04-24T19:39+0400
ուկրաինա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ազգային փոքրամասնություն
հայերեն
ռուսերեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35425627_0:0:1601:901_1920x0_80_0_0_917275cd9d3d624170925438340fcad7.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի «Ազգային փոքրամասնությունների մասին» 2022 թվականի օրենքը խտրական է ռուսախոսների, հայոց լեզվի կրողների և գնչուների նկատմամբ՝ համեմատած ԵՄ լեզուներով խոսող փոքրամասնությունների հետ, ասվում է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամների եզրակացություններում՝ Ուկրաինայում իրավիճակի ուսումնասիրությունից հետո։2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինայի իշխանությունները պայքար սկսեցին ոչ միայն խորհրդային պատմության, այլև Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի, այդ թվում՝ ռուսաց լեզվի դեմ։ 2019 թվականին Գերագույն ռադան ընդունեց «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործունեության ապահովման մասին» օրենքը։ Այն ենթադրում է, որ քաղաքացիները պետք է ուկրաիներենն օգտագործեն կյանքի բոլոր ոլորտներում։2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց ազգային փոքրամասնությունների մասին օրինագիծը, որն ուղղված է Եվրահանձնաժողովի պահանջների կատարմանը, այն խստացնում է ռուսաց լեզվի օգտագործման սահմանափակումները, մինչդեռ մյուս ազգային փոքրամասնությունների լեզուները պետք է լուրջ ազատություններ ստանան։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը 2024 թվականի մարտին հայտարարեց, որ Ուկրաինայում ռուսալեզու փոքրամասնությունը խտրական վերաբերմունքի է ենթարկվում՝ համեմատած Եվրոպական միության երկրների լեզուներով խոսող լեզվական փոքրամասնությունների հետ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35425627_0:0:1357:1018_1920x0_80_0_0_f02f943200b0000cacb302c27d93dbf7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ազգային փոքրամասնություն, հայերեն, ռուսերեն
ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ազգային փոքրամասնություն, հայերեն, ռուսերեն
Ուկրաինական օրենքը խտրական է ռուսախոսների նկատմամբ. ՄԱԿ-ի կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի «Ազգային փոքրամասնությունների մասին» 2022 թվականի օրենքը խտրական է ռուսախոսների, հայոց լեզվի կրողների և գնչուների նկատմամբ՝ համեմատած ԵՄ լեզուներով խոսող փոքրամասնությունների հետ, ասվում է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամների եզրակացություններում՝ Ուկրաինայում իրավիճակի ուսումնասիրությունից հետո։
«Իբրահիմա Գիսեն հետագայում ողջունել է Ուկրաինայի կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես` 2022 թվականի դեկտեմբերին «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունումը և դրան հաջորդող փոփոխությունները։ Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ այդ օրենքում պահպանվում են որոշակի խտրական դրույթներ, մասնավորապես, Եվրոպական Միության պաշտոնական լեզուներից որևէ մեկով խոսող լեզվական փոքրամասնությունների և նրանց միջև, ովքեր, ինչպես ռուսական, հայկական կամ գնչուական համայնքները, չեն խոսում այդ լեզուներից որևէ մեկով»,-փաստաթղթում մեջբերվում են ՄԱԿ-ի կոմիտեի համազեկուցող Գիսեի խոսքերը:
2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինայի իշխանությունները պայքար սկսեցին ոչ միայն խորհրդային պատմության, այլև Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի, այդ թվում՝ ռուսաց լեզվի դեմ։ 2019 թվականին Գերագույն ռադան ընդունեց «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործունեության ապահովման մասին» օրենքը։ Այն ենթադրում է, որ քաղաքացիները պետք է ուկրաիներենն օգտագործեն կյանքի բոլոր ոլորտներում։
2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց ազգային փոքրամասնությունների մասին օրինագիծը, որն ուղղված է Եվրահանձնաժողովի պահանջների կատարմանը, այն խստացնում է ռուսաց լեզվի օգտագործման սահմանափակումները, մինչդեռ մյուս ազգային փոքրամասնությունների լեզուները պետք է լուրջ ազատություններ ստանան։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը 2024 թվականի մարտին հայտարարեց, որ Ուկրաինայում ռուսալեզու փոքրամասնությունը խտրական վերաբերմունքի է ենթարկվում՝ համեմատած Եվրոպական միության երկրների լեզուներով խոսող լեզվական փոքրամասնությունների հետ։