00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևացրել են խորհրդային զինվորի կերպարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ պատմության կեղծման մասին

Բաժանորդագրվել
Մշակութային կոդերի համակարգը կորցրած ժողովուրդը վերածվում է միմյանց հետ կապ չունեցող անհատների զանգվածի, ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Պատմության վերաշարադրումը և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը սպասարկում են Արևմուտքի միանգամայն օրինաչափ էքսպանսիոնիստական ծրագրերը: Ընդ որում, խորհրդային ազատարար զինվորի կերպարի սևացման գործընթացին միացել են անգամ ֆաշիստական ագրեսիայից տուժած երկրները։ Այս մասին Մոսկվայում «ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի իրադարձությունների՝ որոշ պետությունների դպրոցական դասագրքերում տեղ գտած կեղծ մեկնաբանությունները կոչված են նվազեցնելու կամ նույնիսկ արդարացնելու նացիստական ռազմական հանցագործությունները:
«Մենք պետք է հասկանանք, որ պատմությունը վերաշարադրելու փորձերը հետապնդում են միանգամայն պրագմատիկ քաղաքական և տնտեսական շահեր։ Նացիստական ռասայական տեսությունների հիմքում դրված էր թալանի և շահագործման գաղափարը: Ինչպես պարզվեց, պատճառները, որոնց բերումով ագրեսորներին հարձակվում էին մեր երկրների վրա, չեն վերացել նույնիսկ Երրորդ ռայխի փլուզումից հետո», նշել է Տասմագամբետովը։
Նա նաև ընդգծել է, որ խորհրդային ազատարար զինվորի վառ հիշատակը պատմության կեղծարարները փորձում են սևացնել՝ պարտադրել կարծիք, որ նա օկուպանտ էր։ Առանց խղճի խայթի ոչնչացվում են այն հուշարձաններն ու հուշաքարերը, որ նվիրված էին խորհրդային զինվորների հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվեցին Եվրոպան դարչնագույն ժանտախտից ազատելու համար։
Տասմագամբետովը հիշեցրել է Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներից կազմված ազգային զորամասերի պատերազմական ուղու մասին, որոնք դարձել են միասնության խորհրդանիշ՝ զգալի ներդրում ունենալով նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում:
«Կարևոր է նշել, որ նացիստները ԽՍՀՄ-ի դեմ պայքարում շեշտը դնում էին ժողովուրդների միջև ազգային տարաձայնությունների հրահրման վրա, բայց Խորհրդային Միության ոչ մի ժողովուրդ դավաճան չդարձավ։ Խորհրդային միասնական ժողովուրդը կազմող տարբեր ազգերի ներկայացուցիչների մարտական եղբայրությունն ու սխրանքը իրականություն դարձրին երկար սպասված մեծ հաղթանակը», - ասել է նա։
ՀՀ–ում նախատեսում են Հայրենական մեծ պատերազմին նվիրված ավելի քան 900 հուշարձան վերականգնել
Ստալինգրադի ճակատամարտը նա անվանել է ժողովուրդների բարեկամության և մարտական եղբայրության ցնցող օրինակ, երբ գեներալ Չույկովի լեգենդար 62-րդ բանակի կազմում ուս-ուսի կռվում էին ռուսները, ուկրաինացիները, թաթարները, ղազախները, բելառուսները, հայերը, վրացիները, բաշկիրները, ուզբեկները և այլ ժողովուրդներ:
Ընդհանուր առմամբ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Միության հերոսներ են դարձել բոլոր հանրապետությունների և ազգությունների ավելի քան 11 700 ներկայացուցիչներ (այդ թվում 103-ը՝ Հայաստանից):
Այսօր, ըստ Տասմագամբետովի, պատմաբանները, քաղաքագետները, սոցիոլոգները, մշակութաբանները, միջազգային և ազգային անվտանգության մասնագետները նախազգուշացնում են, որ անհատի համար պատմության ժխտման քաղաքականությունն ունի ծայրահեղ բացասական հետևանքներ, քանի որ անձը դրանով զրկվում է ցանկացած՝ այդ թվում բարոյական ուղենիշից, ինչի արդյունքում հասարակությունը կորցնում է սերունդների շարունակականությունն ապահովելու ունակությունը, խախտվում է հանրությունն ու անհատականությունը ձևավորող մշակութային կոդերի փոխանցման մեխանիզմը:
«Ինչի՞ է վերածվում ժողովուրդը, եթե կորցնում է մշակութային կոդերի իր համակարգը։ Ամբոխի, միմյանց հետ չկապված անհատների կառավարելի զանգվածի », - հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նրա կարծիքով՝ պատմության համակարգված կեղծումը պետք է դիտարկել ոչ միայն որպես Արևելքի և Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության գործիք, այլ շատ ավելի լայն իմաստով։
Լրահոս
0