00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Realpolitik-ի սկզբունքը խոչընդոտ է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար. Թաներ Աքչամ

© Sputnik / Aram NersesyanԹաներ Աքչամ
Թաներ Աքչամ - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2025
Թաներ Աքչամ
Բաժանորդագրվել
Թուրք գրողի կարծիքով՝ միակ գործոնը, որը կարող է արմատական փոփոխություններ մտցնել Թուրքիայի քաղաքականության մեջ, ժողովրդավարական փոփոխություններն են, ներքին վերափոխումները։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Իրական քաղաքականության սկզբունքը հիմնական խոչընդոտն է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև հենց Թուրքիայի կողմից ճանաչման համար։ Թուրք պատմաբան, գրող, Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ Թաներ Աքչամն այս տեսակետը հայտնեց Երևանում «Ցեղասպանության վերաիմաստավորումը 21-րդ դարում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Աքչամը կարծում է, որ միջազգային քաղաքականությունը բարոյականության և առաքինության մասին չէ, և այդ ճշմարտությունը ակնառու է դարձնում այսօր Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը: Այս համատեքստում միամտություն է ինչ-որ մեկից, առավել ևս Թուրքիայից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ամերիկայում բնակվող Աքչամը որոշ չափով ծանոթ է հայկական սփյուռքի գործունեությանը։ Այն ինչ-ինչ աշխատանքներ է տանում Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, բայց վճռորոշ խոսքը ԱՄՆ իշխանություններինն է։ Իսկ Միացյալ Նահանգները, ինչպես հայտնի է, մեծ կարևորություն է տալիս Մերձավոր Արևելքում իր առաջատար դաշնակիցներից մեկի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին: Թուրքիայի գործոնը, Աքչամի խոսքով, Մերձավոր Արևելքում շատ ավելի վճռորոշ նշանակություն ունի, քան հայկական սփյուռքի ջանքերը։
Միակ գործոնը, որը կարող է արմատական փոփոխություններ մտցնել Թուրքիայի քաղաքականության մեջ, դրդել այդ երկրին ճանաչել սեփական պատմության մութ էջերը, ժողովրդավարական փոփոխություններն են, ներքին վերափոխումները։
Գրողի խոսքով` Թուրքիայում մեծ թվով մարդիկ կան, որոնք դեռ չեն հասցրել իրենց խոսքն ասել։ Եվ թուրքական հասարակության մեջ այդ մարդկանց առկայությունը հաղթաթուղթ է, որը դեռ չի օգտագործվում։
Մենք չենք մոռանում. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը Ծիծեռնակաբերդում
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Աքչամն ընդգծեց, որ, անշուշտ, ինչպես ցանկացած երկիր, Թուրքիան ուզում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ, և դա Արևմուտքին ներկայացնել որպես իր կառուցողականության, բաց լինելու դրսևորում։
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը և ճանաչման փորձերին հակազդելը հսկայական դիվանագիտական բեռ է Թուրքիայի համար ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Սակայն, ըստ ամենայնի, այս հանգամանքը չի փոխում մնացած նկատառումները, որոնցից ելնելով Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Սադրիչ գործելակերպ. Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը
Լրահոս
0