https://arm.sputniknews.ru/20250424/nikvol-davatshan-iranahajeri-akcian--ceghaspanutjan-tarelicin-nvirvats-mijvocarman-zhamanak-88217668.html
«Նիկոլ, դավաճա՛ն». իրանահայերի ակցիան Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ
«Նիկոլ, դավաճա՛ն». իրանահայերի ակցիան Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ
Sputnik Արմենիա
Իրանահայերը նշել են, որ ՀՀ իշխանությունը ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ է առաջնորդվում։ 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T16:23+0400
2025-04-24T16:23+0400
2025-04-24T16:24+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88216850_0:0:1920:1080_1920x0_80_0_0_76b2e824bce0532991ee7a1b8bf576e3.jpg
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված ոգեկոչման միջոցառման ժամանակ իրանահայերը «Նիկոլ, դավաճա՛ն» են վանկարկել։ Տեղեկությունը հայտնում է Yerkir.am-ը։Լրատվամիջոցի տեղեկություններով` իրանահայերը նաև պոկել են ՀՀ դեսպանատան աշխատակիցների ձեռքերում եղած ծաղիկները` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուրացման քաղաքականության։ Ոգեկոչման միջոցառումը տեղի է ունեցել Թեհրանի հայոց թեմի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում։Կայքը հայտնում է, որ ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։Իրանահայերը հայտարարել են նաև, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։Սադրիչ գործելակերպ. Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Նիկոլ, դավաճա՛ն»․ վանկարկել են իրանահայերը
Sputnik Արմենիա
«Նիկոլ, դավաճա՛ն»․ վանկարկել են իրանահայերը
2025-04-24T16:23+0400
true
PT0M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88216850_276:0:1716:1080_1920x0_80_0_0_4a793e3dbc72ed361ea07f9c2d150420.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, видео, տեսանյութ, տեսանյութեր
«Նիկոլ, դավաճա՛ն». իրանահայերի ակցիան Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ
16:23 24.04.2025 (Թարմացված է: 16:24 24.04.2025) Իրանահայերը նշել են, որ ՀՀ իշխանությունը ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ է առաջնորդվում։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված ոգեկոչման միջոցառման ժամանակ իրանահայերը «Նիկոլ, դավաճա՛ն» են վանկարկել։ Տեղեկությունը հայտնում է
Yerkir.am-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` իրանահայերը նաև պոկել են ՀՀ դեսպանատան աշխատակիցների ձեռքերում եղած ծաղիկները` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուրացման քաղաքականության։ Ոգեկոչման միջոցառումը տեղի է ունեցել Թեհրանի հայոց թեմի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում։
Կայքը հայտնում է, որ ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։
Իրանահայերը հայտարարել են նաև, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։