https://arm.sputniknews.ru/20250424/kievy-khakhtec-zatki-hradadary-ev-qashec-amn-in-zakharvova-88205547.html
Կիևը խախտեց Զատկի հրադադարը և «քաշեց» ԱՄՆ-ին. Զախարովա
Կիևը խախտեց Զատկի հրադադարը և «քաշեց» ԱՄՆ-ին. Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ի տվյալներով՝ 30 ժամում Ուկրաինայի զինված ուժերը 4900 անգամ խախտելե ն հրադադարը։ 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T13:05+0400
2025-04-24T13:05+0400
2025-04-24T13:05+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
կիև
հրադադար
ամն
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88209153_0:0:1281:720_1920x0_80_0_0_e386ee9df813e24acdc247d2c0c3d616.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կիևը, խախտելով Զատկի հրադադարը, կարծես փորձում էր «քաշել» ԱՄՆ–ին՝ օգտագործելով ամերիկյան զենքը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Ուկրաինայի զինված ուժերը 136 անգամ խախտեցին 30-օրյա մորատորիումը (էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ. խմբ.): Կիևի ռեժիմը խախտեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած 30-ժամյա Զատկի հրադադարը», – ասաց նա:Զախարովան հավելեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 30 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից 4900 խախտում է գրանցվել։Հիշեցնենք` ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Պուտինը հրադադար է հայտարարել Զատկի կապակցությամբ։ Հրադադարը գործեց ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն: ՌԴ նախագահը հայտարարել էր` ելնում է նրանից, որ Ուկրաինան կհետևի Ռուսաստանի օրինակին։ Միաժամանակ նա նշել էր, որ ռուսական զորքը պետք է պատրաստ լինի հակառակորդի կողմից հրադադարի հնարավոր խախտումներն ու սադրանքները հետ մղելու: Այսօր ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ հրադադարի ընթացքում ուկրաինական կողմից արձանագրվել է 4,9 հազար խախտում:
կիև
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88209153_134:0:1094:720_1920x0_80_0_0_427665e081ac518cdc74c9fb212f744a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կիև, հրադադար, ամն, մարիա զախարովա, видео
ռուսաստան, կիև, հրադադար, ամն, մարիա զախարովա, видео
Կիևը խախտեց Զատկի հրադադարը և «քաշեց» ԱՄՆ-ին. Զախարովա
ՌԴ ՊՆ–ի տվյալներով՝ 30 ժամում Ուկրաինայի զինված ուժերը 4900 անգամ խախտելե ն հրադադարը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կիևը, խախտելով Զատկի հրադադարը, կարծես փորձում էր «քաշել» ԱՄՆ–ին՝ օգտագործելով ամերիկյան զենքը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինայի զինված ուժերը 136 անգամ խախտեցին 30-օրյա մորատորիումը (էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ. խմբ.): Կիևի ռեժիմը խախտեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած 30-ժամյա Զատկի հրադադարը», – ասաց նա:
Զախարովան հավելեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 30 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից 4900 խախտում է գրանցվել։
«Հազարավոր հրետանային հարվածներից բացի, ուկրաինացի նացիստները 90 անօդաչու են կիրառել, ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռներով գնդակոծել Կուրսկի մարզը։ Զելենսկին կարծես միտումնավոր է «քաշում», այդ թվում՝ նաև ամերիկացիներին` հենց ամերիկյան զենք օգտագործելով Զատկի տոների ժամանակ», – ընդգծեց Զախարովան։
Հիշեցնենք` ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ
Պուտինը հրադադար է հայտարարել Զատկի կապակցությամբ։ Հրադադարը գործեց ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն: ՌԴ նախագահը հայտարարել էր` ելնում է նրանից, որ Ուկրաինան կհետևի Ռուսաստանի օրինակին։ Միաժամանակ նա նշել էր, որ ռուսական զորքը պետք է պատրաստ լինի հակառակորդի կողմից հրադադարի հնարավոր խախտումներն ու սադրանքները հետ մղելու: Այսօր ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ հրադադարի ընթացքում ուկրաինական կողմից արձանագրվել է 4,9 հազար խախտում: