https://arm.sputniknews.ru/20250424/khvonarhabar-chen-zvohvel-gitnakannery-ceghaspanutjan-pasteri-ev-krtutjan-baceri-masin-88224964.html
Խոնարհաբար չեն զոհվել. գիտնականները՝ Ցեղասպանության փաստերի և կրթական բացերի մասին
Խոնարհաբար չեն զոհվել. գիտնականները՝ Ցեղասպանության փաստերի և կրթական բացերի մասին
Sputnik Արմենիա
Հավաքագրվել են դեռևս չհրապարակված բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ ոչ միայն զինված անձանց, այլև կանանց և ծերերի զանգվածային դիմադրության մասին։ Ցավոք, Հայաստանում... 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T19:07+0400
2025-04-24T19:07+0400
2025-04-24T19:09+0400
հայաստան
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
ռուբեն սաֆրաստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88214807_0:0:1594:898_1920x0_80_0_0_9e4803cc362069c00b09308416a899d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանությունը վերապրածների՝ նախկինում չհրապարակված վկայությունները թույլ են տալիս նոր տեսանկյունից նայել 20-րդ դարասկզբի ողբերգությանը: Այս մասին Երևանում կայացած «Ցեղասպանության վերաիմաստավորումը 21-րդ դարում» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ռուբեն Սաֆրաստյանը։Նրա խոսքով՝ ականատեսների հուշերով հատուկ գիտական հանձնաժողով է զբաղվում։ Ինքը՝ Սաֆրաստյանը, մանրամասն ծանոթացել է հուշագրություններին, որոնցից շատերում Ցեղասպանության ժամանակ մանկահասակ երեխաները հիշում են, թե ինչպես են իրենց ընտանիքները մնացել առանց տղամարդկանց (նրանց զորակոչել էին օսմանյան բանակ) և փորձել են էին փրկվել թուրք զինվորների և ջարդարարների հարձակումներից: Կանայք ու տարեցները, իմանալով, որ ողջ մնալու գրեթե ոչ մի հնարավորություն չկա, անհավասար պայքարի մեջ են մտել, որպեսզի երեխաները թաքնվելու համար ժամանակ ունենան:Նա հավելեց, որ որոշ վայրերում, օրինակ` Վան քաղաքում, հայերին հաջողվել է զինված ինքնապաշտպանություն կազմակերպել։ Բայց առանց զենքի, ի սկզբանե կործանման դատապարտված մարդկանց սխրանքը, որի մասին քիչ բան է հայտնի, իր չափերով կարելի է համաժողովրդական դիմադրություն համարել։Realpolitik-ի սկզբունքը խոչընդոտ է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար. Թաներ ԱքչամՆույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանն էլ իր հերթին մատնացույց արեց Հայաստանի կրթական համակարգում առկա բացերը: Նա նշեց, որ ԱՄՆ 13 նահանգներում Հայոց ցեղասպանության թեման արդեն ներառված է դպրոցական ծրագրում, ընդ որում` ուսուցումն ընթանում է մշակված մեթոդաբանությամբ: Ամերիկացի դասախոսները փորձի փոխանակման նպատակով պարբերաբար մեր երկիր են այցելում, մինչդեռ բուն Հայաստանում այդ թեմայով ուսուցիչների համակարգված ուսուցում մինչ օրս չկա։«Այս ֆոնին հատկապես նկատելի է Թուրքիայի հետ հակադրությունը»,– ընդգծեց Տեր-Մաթևոսյանը։ Այնտեղ ակտիվորեն գործում է հզոր պետական քարոզչամեքենա։ Շուրջ 6 միլիոն բնակչություն ունեցող թուրքական սփյուռքի հետ աշխատելու համար ստեղծվել են մի քանի կառույցներ, որոնք ֆինանսավորվում են կրթական հիմնադրամների միջոցով: Նրանց ծրագրերով արտերկրում կրթաթոշակ են ստանում շուրջ 55 հազար ուսանողներ։Ընդ որում` այդ կազմակերպություններից մի քանիսի գործունեությունը ազգային անվտանգության մակարդակով է մտահոգություն առաջացնում։ Այսպես` 2024 թվականին Գերմանիայի հետախուզական ծառայություններն իրենց զեկույցում նշել են, որ այդ կառույցներից մեկը ՝ «Եվրոպական դեմոկրատների միությունը», փաստացի կառավարվում է թուրքական հատուկ ծառայությունների կողմից և զբաղվում է հակահայկական և հակաքրդական տրամադրությունների տարածմամբ։Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիան մնում է Հայաստանի համար գոյութենական սպառնալիք. ՀՅԴ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88214807_0:0:1418:1063_1920x0_80_0_0_c7fd2919a8aa2dabdce1c9f8ad2543cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ռուբեն սաֆրաստյան
հայաստան, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ռուբեն սաֆրաստյան
Խոնարհաբար չեն զոհվել. գիտնականները՝ Ցեղասպանության փաստերի և կրթական բացերի մասին
19:07 24.04.2025 (Թարմացված է: 19:09 24.04.2025) Հավաքագրվել են դեռևս չհրապարակված բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ ոչ միայն զինված անձանց, այլև կանանց և ծերերի զանգվածային դիմադրության մասին։ Ցավոք, Հայաստանում նման թեմաներով դպրոցական ուսուցման չափորոշիչ դեռ չկա։ Թուրքիան այդ առումով ավելի կազմակերպված է գործում։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանությունը վերապրածների՝ նախկինում չհրապարակված վկայությունները թույլ են տալիս նոր տեսանկյունից նայել 20-րդ դարասկզբի ողբերգությանը: Այս մասին Երևանում կայացած «Ցեղասպանության վերաիմաստավորումը 21-րդ դարում» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ ականատեսների հուշերով հատուկ գիտական հանձնաժողով է զբաղվում։ Ինքը՝ Սաֆրաստյանը, մանրամասն ծանոթացել է հուշագրություններին, որոնցից շատերում Ցեղասպանության ժամանակ մանկահասակ երեխաները հիշում են, թե ինչպես են իրենց ընտանիքները մնացել առանց տղամարդկանց (նրանց զորակոչել էին օսմանյան բանակ) և փորձել են էին փրկվել թուրք զինվորների և ջարդարարների հարձակումներից: Կանայք ու տարեցները, իմանալով, որ ողջ մնալու գրեթե ոչ մի հնարավորություն չկա, անհավասար պայքարի մեջ են մտել, որպեսզի երեխաները թաքնվելու համար ժամանակ ունենան:
«Նրանք կռվել են մինչև վերջ՝ առանց զենքի, առանց հույսի, միայն մեկ մղումով՝ պաշտպանել երեխաներին։ Նման պատմություններ զանգվածաբար են արձանագրվել», - նշեց պատմաբանը։
Նա հավելեց, որ որոշ վայրերում, օրինակ` Վան քաղաքում, հայերին հաջողվել է զինված ինքնապաշտպանություն կազմակերպել։ Բայց առանց զենքի, ի սկզբանե կործանման դատապարտված մարդկանց սխրանքը, որի մասին քիչ բան է հայտնի, իր չափերով կարելի է համաժողովրդական դիմադրություն համարել։
Նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանն էլ իր հերթին մատնացույց արեց
Հայաստանի կրթական համակարգում առկա բացերը: Նա նշեց, որ ԱՄՆ 13 նահանգներում Հայոց ցեղասպանության թեման արդեն ներառված է դպրոցական ծրագրում, ընդ որում` ուսուցումն ընթանում է մշակված մեթոդաբանությամբ: Ամերիկացի դասախոսները փորձի փոխանակման նպատակով պարբերաբար մեր երկիր են այցելում, մինչդեռ բուն Հայաստանում այդ թեմայով ուսուցիչների համակարգված ուսուցում մինչ օրս չկա։
«Այս ֆոնին հատկապես նկատելի է Թուրքիայի հետ հակադրությունը»,– ընդգծեց Տեր-Մաթևոսյանը։ Այնտեղ ակտիվորեն գործում է հզոր պետական քարոզչամեքենա։ Շուրջ 6 միլիոն բնակչություն ունեցող թուրքական սփյուռքի հետ աշխատելու համար ստեղծվել են մի քանի կառույցներ, որոնք ֆինանսավորվում են կրթական հիմնադրամների միջոցով: Նրանց ծրագրերով արտերկրում կրթաթոշակ են ստանում շուրջ 55 հազար ուսանողներ։
Ընդ որում` այդ կազմակերպություններից մի քանիսի գործունեությունը ազգային անվտանգության մակարդակով է մտահոգություն առաջացնում։ Այսպես` 2024 թվականին Գերմանիայի հետախուզական ծառայություններն իրենց զեկույցում նշել են, որ այդ կառույցներից մեկը ՝ «Եվրոպական դեմոկրատների միությունը», փաստացի կառավարվում է թուրքական հատուկ ծառայությունների կողմից և զբաղվում է հակահայկական և հակաքրդական տրամադրությունների տարածմամբ։