https://arm.sputniknews.ru/20250424/hishum-enq-ev-pahanjum-kanadaji-artgvortsnakharary-hajvoc-ceghaspanutjan-masin-88227826.html
Հիշում ենք և պահանջում. Կանադայի արտգործնախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին
Հիշում ենք և պահանջում. Կանադայի արտգործնախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին
Sputnik Արմենիա
Կանադայի արտգործնախարարը «Հիշում ենք և պահանջում» արտահայտությունը հայերեն է գրել: 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T20:03+0400
2025-04-24T20:03+0400
2025-04-24T20:04+0400
հայաստան
կանադա
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
մելանի ժոլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67723781_0:36:1300:767_1920x0_80_0_0_201df8a160267b47787b031d1338f4df.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կանադան հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և նրանց, ովքեր շարունակում են ապրել այդ ողբերգական իրադարձությունների ցավն ու կորուստը: X սոցիալական ցանցում այս մասին գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։«Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, և մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին»,- նշել է Ժոլին:Նա ընդգծել է, որ Կանադան նաև ճանաչում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնիկ հայերի խիզախությունը, որոնք 2023 թվականին պատմության մեջ առաջին անգամ բռնի տեղահանվեցին իրենց հողերից:Ժոլիի խոսքով՝ չափազանց շատ տառապանքներ և ավերածություններ են եղել Լեռնային Ղարաբաղում։ Եվ ԵԱՀԿ-ի ստեղծմանը հանգեցրած Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 50-ամյակի նախաշեմին անհրաժեշտ է պայքարել ատելության, ժխտողականության, ծայրահեղականության դեմ և պաշտպանել մարդասիրական արժեքները։Վերջում նա հայերեն գրել է. «Հիշում ենք և պահանջում»։Realpolitik-ի սկզբունքը խոչընդոտ է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար. Թաներ ԱքչամՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։Դրոշ այրելը քննադատում են նրանք, ովքեր 2015–ին ՌԴ դրոշն էին փորձում վառել. Ռոբերտ Քոչարյան
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67723781_0:0:1156:867_1920x0_80_0_0_cb38074c34ee9d4ba43ae4d1f4b8c69d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կանադա, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, մելանի ժոլի
հայաստան, կանադա, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, մելանի ժոլի
Հիշում ենք և պահանջում. Կանադայի արտգործնախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին
20:03 24.04.2025 (Թարմացված է: 20:04 24.04.2025) Կանադայի արտգործնախարարը «Հիշում ենք և պահանջում» արտահայտությունը հայերեն է գրել:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կանադան հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և նրանց, ովքեր շարունակում են ապրել այդ ողբերգական իրադարձությունների ցավն ու կորուստը: X սոցիալական ցանցում այս մասին գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։
«Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, և մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին»,- նշել է Ժոլին:
Նա ընդգծել է, որ Կանադան նաև ճանաչում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնիկ հայերի խիզախությունը, որոնք 2023 թվականին պատմության մեջ առաջին անգամ բռնի տեղահանվեցին իրենց հողերից:
Ժոլիի խոսքով՝ չափազանց շատ տառապանքներ և ավերածություններ են եղել Լեռնային Ղարաբաղում։ Եվ ԵԱՀԿ-ի ստեղծմանը հանգեցրած Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 50-ամյակի նախաշեմին անհրաժեշտ է պայքարել ատելության, ժխտողականության, ծայրահեղականության դեմ և պաշտպանել մարդասիրական արժեքները։
Վերջում նա հայերեն գրել է. «Հիշում ենք և պահանջում»։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։