https://arm.sputniknews.ru/20250424/hajvoc-ceghaspanutjan-tshanachumy-ev-hamyndhanur-datapartumy-araqelutjun-e-garegin-b-88206169.html
Հայոց ցեղասպանության ճանաչումը և համընդհանուր դատապարտումը առաքելություն է. Գարեգին Բ
Հայոց ցեղասպանության ճանաչումը և համընդհանուր դատապարտումը առաքելություն է. Գարեգին Բ
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն... 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T13:20+0400
2025-04-24T13:20+0400
2025-04-24T14:24+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
ցեղասպանություն
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88193938_0:0:1535:864_1920x0_80_0_0_033818d8b8105a7912492e702c10da15.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվան նվիրված իր խոսքում այս մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։Նրա խոսքով` մարդկության ու մարդկայնության դեմ գործած ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում, ո՛չ վաղեմության ժամկետ։Շարունակենք գործել հանուն արդարության. Մակրոնն Ապրիլի 24–ի ուղերձը նաև հայերեն է հղելԿաթողիկոսը հիշեցրել է, որ աշխարհասփյուռ հայերի միասնական ջանքերի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության, և Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։Նա նշել է, որ երբ նոր ցեղասպանության իրականացմամբ ամբողջությամբ բռնազավթված և հայաթափված է Արցախը և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, հավատարմությունը հավատքին, ազգին ու հայրենիքի նվիրական արժեքներին հրամայական է։ Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ է անում անսասան պահել հավատը, միաբանվել, մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի։«Այլևս երբեք»–ը պետք է կարգախոսից վերածվի իրականության. ՀՀ ԱԳՆ–ի ուղերը Ապրիլի 24–ի առթիվԿաթողիկոսը կոչ է անում նախանձախնդիր լինել հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանալ հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։Սադրիչ գործելակերպ. Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88193938_63:0:1427:1023_1920x0_80_0_0_46b80ccdb6a9f99bed309ab5e8a1e06d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ցեղասպանություն, ուղերձ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ցեղասպանություն, ուղերձ
Հայոց ցեղասպանության ճանաչումը և համընդհանուր դատապարտումը առաքելություն է. Գարեգին Բ
13:20 24.04.2025 (Թարմացված է: 14:24 24.04.2025) Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվան նվիրված իր խոսքում այս մասին ասել է
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։
«Հայոց ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա»,– ընդգծել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` մարդկության ու մարդկայնության դեմ գործած ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում, ո՛չ վաղեմության ժամկետ։
Կաթողիկոսը հիշեցրել է, որ աշխարհասփյուռ հայերի միասնական ջանքերի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության, և Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։
«Ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև»,– նշել է Գարեգին 2–րդը։
Նա նշել է, որ երբ նոր ցեղասպանության իրականացմամբ ամբողջությամբ բռնազավթված և հայաթափված է Արցախը և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, հավատարմությունը հավատքին, ազգին ու հայրենիքի նվիրական արժեքներին հրամայական է։ Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ է անում անսասան պահել հավատը, միաբանվել, մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի։
Կաթողիկոսը կոչ է անում նախանձախնդիր լինել հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանալ հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։