00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հրատարակվել է լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի` Արցախի մասին տարեգրությունը

© Sputnik / Andranik GhazaryanԱրցախի դրոշով փոքրիկ. արխիվային լուսանկար
Արցախի դրոշով փոքրիկ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2025
Արցախի դրոշով փոքրիկ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սոնմեզը պատերազմի ժամանակ սեփական նախաձեռնությամբ մեկնեց Արցախ։ Նրա հարյուրավոր լուսանկարներն օգնեցին գրավել Շվեյցարիայի հասարակության ուշադրությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևանում կայացավ շվեյցարաբնակ լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի «L’Aiglon Blessé» («Վիրավոր արծիվը») ֆոտոքրոնիկոնի նոր հրատարակության շնորհանդեսը։ Հայերեն և ֆրանսերեն գիրքը նվիրված է արցախյան իրադարձություններին։
2021–2022 թվականներին գիրքը լույս տեսավ Բուլղարիայում և Հայաստանում, Բուլղարիայում՝ անգլերեն և ֆրանսերեն, իսկ Հայաստանում՝ անգլերեն և հայերեն տարբերակներով։ Գրքում զետեղված են 44-օրյա պատերազմի ժամանակ արված լուսանկարները։ Այն ժամանակ Սոնմեզն Արցախ մեկնեց ճշմարտությունը մարդկանց հասցնելու համար։
© Photo : provided by Demir Sonmez«L’Aiglon Blessé» գրքի շապիկը
Обложка книги lAiglon Blessé (Раненый орел) швейцарско-курдского фотографа Демира Сонмеза с его снимками из Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2025
«L’Aiglon Blessé» գրքի շապիկը
Ժնև վերադառնալով ՝ Սոնմեզն իր աշխատանքների ցուցահանդեսների շարք կազմակերպեց։ Առանց որևէ ֆինանսական աջակցության անցկացված այդ ցուցահանդեսները բուռն արձագանքի արժանացան հայ համայնքի շրջանում, ինչպես նաև հետաքրքրեցին Շվեյցարիայի քաղաքական և հասարակական գործիչներին։ Նրա լուսանկարները գործիք դարձան միջազգային հանրության ուշադրությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա հրավիրելու համար։
Նոր հրատարակության մեջ կան լուսանկարներ, որոնք արտացոլում են Արցախի 9-ամսյա շրջափակումը և դրան հաջորդած ագրեսիան։ Այդ ժամանակահատվածում արված լուսանկարները տրամադրել են «Արմենպրես» գործակալությունը և արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանը։
2023 թվականի աշնանը Սոնմեզը կրկին այցելեց Հայաստան` փաստագրելով փախստականների կյանքն ու Արցախին ուղղված աջակցության ակցիաները։
Դեմիր Սոնմեզը շուրջ 30 տարի ապրում է Ժնևում։ Նրա տեսախցիկն արձանագրում է ոչ միայն զանգվածային ցույցերը, այլև քաղաքային կյանքի առօրյան։
Երբ նա փորձել է Արցախի մասին գիրքը հրատարակել Շվեյցարիայում, մի շարք հրատարակչություններ մերժել են նրան։ Մեկը բացահայտ խոստովանել է, որ չի ցանկանում վտանգել հարաբերությունները պոտենցիալ ադրբեջանցի գործընկերների հետ: Արդյունքում գիրքը տպագրվեց Բուլղարիայում, իսկ գրքի տարածմամբ Սոնմեզն անձամբ զբաղվեց։ Շուտով գիրքը հայտնվեց Ժնևի, Շվեյցարիայի այլ քաղաքների, Բրյուսելի խանութներում, այնուհետև նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանի գրադարանում:
Դեմիր Սոնմեզը ծնվել է Թուրքիայում։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո որբացած նրա հայրը հայ էր, որին որդեգրել էին քրդերը։ Թեև լուսանկարիչը հայերեն չի խոսում, բայց համարում է, որ Հայաստանն իր հոգու մի մանին է։ Նա նույնքան խոր կապ է զգում քուրդ ժողովրդի հետ, որի պայքարը բազմիցս նկարահանել է Իրաքում և Սիրիայում։
Լրահոս
0