https://arm.sputniknews.ru/20250424/drvosh-ajrely-qnnadatum-en-nranq-vovqer-2015-in-rd-drvoshn-ein-pvordzum-varel-rvobert-qvocharjan-88226271.html
Դրոշ այրելը քննադատում են նրանք, ովքեր 2015–ին ՌԴ դրոշն էին փորձում վառել. Ռոբերտ Քոչարյան
Դրոշ այրելը քննադատում են նրանք, ովքեր 2015–ին ՌԴ դրոշն էին փորձում վառել. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մեջ Հայոց ցեղասպանության հարցը մտցնողը հենց ինքն է եղել։ 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T19:37+0400
2025-04-24T19:37+0400
2025-04-24T19:45+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
դրոշ
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88226897_46:0:1280:694_1920x0_80_0_0_f71857f0478390c90b5b748c61994bc4.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Անկախության հռչակագրից հրաժարվելը և Հայոց ցեղասպանությունն ուրանալը կարող է բերել նրան, որ հենց այդ ուրացող մարդիկ մոռացվեն մեր ժողովրդի կողմից։ Ծիծեռնակաբերդի հուշամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը։ Պատգամավորը ճեպազրույցների ժամանակ ասել էր. «Մոտիկ չգաք ցեղասպանությանը, չփորձեք դիվիդենտներ շահել, մեր արձագանքը շատ խիստ է լինելու։ Այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, այլևս քննարկման և սակարկման թեմա չէ»։«Լո՞ւրջ, ես պիտի այդ հիմարությունը պարզաբանեմ»,– արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։Նա հիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մեջ Հայոց ցեղասպանության հարցը մտցնողը հենց ինքն է եղել, մեծ թվով երկրներ իր կառավարման շրջանում են ճանաչել Ցեղասպանությունը։«Ներկա իշխանություններն այն մարդիկ են, որոնք մատը մատին չեն տվել այս հարցի համար, հիմար–հիմա դուրս են տալիս, ու ես պատրաստ չեմ մեկնաբանելու»,– ընդգծեց Քոչարյանը։Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը սադրիչ և հրահրող գործելակերպ է` ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ ՌԴ դրոշը այրել, ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, որոնք այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ` ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլն։Քոչարյանը քմծիծաղով արձագանքեց այն դիտարկմանը, որ Փաշինյանը Խոզնավարի ուղղության ադրբեջանական զինուժի կրակոցները կապել է դրոշների այրման հետ։«Մեկ ամիս պատրաստվում են, հա՞, որ դրոշները պետք է այրվեն, ու մեկ ամիս է` նախապատրաստական կրակոցներ էին, հա՞։ Աբսուրդների դաշտ չմտնենք էլի»,– ասաց նա։Քոչարյանը լրագրողներին մյուս հարցերին չպատասխանեց` նշելով, որ դրա համար հնարավորություն կունենան դեռ հանդիպելու, չի բացառվում` նորից մեծ ասուլիս կազմակերպի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռոբերտ Քոչարյանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
2025-04-24T19:37+0400
true
PT0M53S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88226897_247:0:1172:694_1920x0_80_0_0_7941d05af8d9a839e938fb1a5c135e75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, видео, դրոշ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, նիկոլ փաշինյան
հայաստան, ռոբերտ քոչարյան, видео, դրոշ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, նիկոլ փաշինյան
Դրոշ այրելը քննադատում են նրանք, ովքեր 2015–ին ՌԴ դրոշն էին փորձում վառել. Ռոբերտ Քոչարյան
19:37 24.04.2025 (Թարմացված է: 19:45 24.04.2025) ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մեջ Հայոց ցեղասպանության հարցը մտցնողը հենց ինքն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Անկախության հռչակագրից հրաժարվելը և Հայոց ցեղասպանությունն ուրանալը կարող է բերել նրան, որ հենց այդ ուրացող մարդիկ մոռացվեն մեր ժողովրդի կողմից։ Ծիծեռնակաբերդի հուշամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ, և այս իշխանությունն այդ պարտությունն անընդհատ, շարունակաբար մի պրոցեսի է վերածել։ 4 տարի շարունակ մենք գտնվում ենք նույն շրջանի մեջ` ինչ–որ բան տալ, զիջել, ինչ–որ բանից հրաժարվել։ Դա ուղղակի շատ ծանր ու մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե այս ֆոնի վրա Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատերի մոտ»,– նշեց Քոչարյանը։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը։ Պատգամավորը ճեպազրույցների ժամանակ ասել էր. «Մոտիկ չգաք ցեղասպանությանը, չփորձեք դիվիդենտներ շահել, մեր արձագանքը շատ խիստ է լինելու։ Այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, այլևս քննարկման և սակարկման թեմա չէ»։
«Լո՞ւրջ, ես պիտի այդ հիմարությունը պարզաբանեմ»,– արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մեջ Հայոց ցեղասպանության հարցը մտցնողը հենց ինքն է եղել, մեծ թվով երկրներ իր կառավարման շրջանում են ճանաչել Ցեղասպանությունը։
«Ներկա իշխանություններն այն մարդիկ են, որոնք մատը մատին չեն տվել այս հարցի համար, հիմար–հիմա դուրս են տալիս, ու ես պատրաստ չեմ մեկնաբանելու»,– ընդգծեց Քոչարյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն
հայտարարությանը, թե Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը սադրիչ և հրահրող գործելակերպ է` ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ ՌԴ դրոշը այրել, ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, որոնք այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ` ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլն։
«Եթե դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում ՌԴ–ի և Թուրքիայի նկատմամբ կրկնակի ստանդարտներ կիրառելու իմաստով։ Ուղղակի ամոթ է։ Այդ թեմայի շուրջ գոնե իրենք իրավունք չունեն խոսելու»,– պատասխանեց Քոչարյանը։
Քոչարյանը քմծիծաղով արձագանքեց այն դիտարկմանը, որ Փաշինյանը Խոզնավարի ուղղության ադրբեջանական զինուժի կրակոցները կապել է դրոշների այրման հետ։
«Մեկ ամիս պատրաստվում են, հա՞, որ դրոշները պետք է այրվեն, ու մեկ ամիս է` նախապատրաստական կրակոցներ էին, հա՞։ Աբսուրդների դաշտ չմտնենք էլի»,– ասաց նա։
Քոչարյանը լրագրողներին մյուս հարցերին չպատասխանեց` նշելով, որ դրա համար հնարավորություն կունենան դեռ հանդիպելու, չի բացառվում` նորից մեծ ասուլիս կազմակերպի։