00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անցյալի հիշողությունները չպիտի գերի պահեն․ Թուրքիայի նախագահն ուղերձ է հղել հայ համայնքին

© AP Photo / Francisco SecoԹուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2025
Թուրքիայի նախագահ
Բաժանորդագրվել
Էրդողանը 2012 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին ուղերձ է հրապարակում։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքարանին և հայ համայնքին։
Ուղերձն ընթերցել է պատրիարքական տեղապահ Հայր Գրիգոր Դամադյանը Սուրբ Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ:
«Ես հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը և կրկին ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին։ Մենք մեր սրտերում դեռևս զգում ենք Օսմանյան կայսրության վերջին շրջանում ապստամբությունների, ավազակախմբերի շարժումների աճի, զինված խմբավորումների կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների և համաճարակային հիվանդությունների պատճառով կորցրած կյանքերի ցավը։ Մյուս կողմից մենք գիտակցում ենք, որ մենք պետք է միասին կառուցենք մեր ապագան՝ հավատալով, որ անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան։ Նրանք, ովքեր փորձել են պատմության մեջ անհամաձայնություն սերմանել և քանդել մեր միջև եղած ամուր կամուրջներն ու կապերը, դեռևս չեն հասել իրենց նպատակներին»,- նշել է Էրդողանը, որը չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը։
Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է. Արցախի ԱԺ–ն ուղերձ է հղել
Թուրքիայի նախագահն ընդգծել է` երբեք թույլ չի տվել, որ ժողովրդից որևէ մեկը խտրականության, մեկուսացման կամ մարգինալացման ենթարկվի ինչ-ինչ պատճառներով, և ինքը դա թույլ չի տա նաև ապագայում։
Էրդողանն առաջնահերթություն է համարել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի բարեկեցությունը և ընդգծել նրանց ներդրումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
«Մենք թուրքական դարաշրջան ենք կառուցելու միասին, ուս ուսի տված։ Մենք` որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, ազատ ապրելու ենք Կարմիր աստղի և կիսալուսնի դրոշի խաղաղ և հուսալի հովանու ներքո: Ես վերստին հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայ համայնքի անցյալի տառապանքների համար և հարգանքով հիշում եմ իրենց կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը
Նշենք, որ Էրդողանը 2012 թվականից ի վեր ամեն ապրիլի 24-ին ցավակցական ուղերձ է հրապարակում։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Սադրիչ գործելակերպ. Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը
Լրահոս
0