https://arm.sputniknews.ru/20250423/vladimiri-marzum-pajtjunnern-avartvum-en-viravvorneri-kjanqin-vtang-chi-sparnum-88119991.html
Վլադիմիրի մարզում պայթյուններն ավարտվում են, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում
Վլադիմիրի մարզում պայթյուններն ավարտվում են, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում
Sputnik Արմենիա
Շուրջ 500 մարդ ժամանակավոր տեղավորման կենտրոններում է։ 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T10:15+0400
2025-04-23T10:15+0400
2025-04-23T10:15+0400
պայթյուն
պահեստ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88117948_0:120:1280:840_1920x0_80_0_0_37de185ec2cca2c2d5243607d258e615.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կիրժաչի շրջանում պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, հայտարարել է ՌԴ Վլադիմիրի մարզի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը։Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ ապրիլի 22-ին Վլադիմիրի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով պահեստում պահվող զինամթերքը պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը պայթուցիկ նյութերով աշխատելիս անվտանգության պահանջների խախտումն է։«Զոհերի թիվն առավոտյան չի փոխվել. չորս մարդ, որոնց մասին ես հայտնել եմ երեկ, որոնցից երեքը հոսպիտալացվել են, կյանքին վտանգ չի սպառնում», – նշել է Ավդեևը Telegram ալիքում։Մարզպետն ասել է, որ այցելել է ժամանակավոր տեղավորման կենտրոններ, որտեղ ընդհանուր առմամբ 495 մարդ է գտնվում:Առավոտյան Կիրժաչի շրջանում Ավդեևը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել։ Նշվել է, որ պահեստներում պայթյուններն աստիճանաբար հանդարտվում են, սակայն անհրաժեշտ է ուսումնասիրություն անցկացնել և գնահատել հետևանքները։«Կիրժաչում դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատություններն այսօր չեն գործում: Չեն գործի այսօր նաև մի շարք ձեռնարկություններ: Խնդրում ենք աշխատակիցներին ժամանակացույցը ճշտել ղեկավարների հետ: Արտակարգ պատահարի գոտին կսահմանափակվի կոնկրետ բնակավայրերով: Դրա հետ կապված տեղեկությունը կհայտնենք ավելի ուշ: Շրջանի որոշ ճանապարհներ փակ են», - զգուշացրել է մարզպետը:Հիշեցնենք, որ օպերատիվ շտաբը երեկ Վլադիմիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքից հետո որոշում էր կայացրել տարհանել 7 բնակավայր և 12 ամառանոցային գյուղ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88117948_0:0:1280:960_1920x0_80_0_0_0d97007870d4313ebe71ece00216165b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, պահեստ, ռուսաստան
պայթյուն, պահեստ, ռուսաստան
Վլադիմիրի մարզում պայթյուններն ավարտվում են, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում
Շուրջ 500 մարդ ժամանակավոր տեղավորման կենտրոններում է։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կիրժաչի շրջանում պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, հայտարարել է ՌԴ Վլադիմիրի մարզի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ ապրիլի 22-ին Վլադիմիրի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով
պահեստում պահվող զինամթերքը պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը պայթուցիկ նյութերով աշխատելիս անվտանգության պահանջների խախտումն է։
«Զոհերի թիվն առավոտյան չի փոխվել. չորս մարդ, որոնց մասին ես հայտնել եմ երեկ, որոնցից երեքը հոսպիտալացվել են, կյանքին վտանգ չի սպառնում», – նշել է Ավդեևը Telegram ալիքում։
Մարզպետն ասել է, որ այցելել է ժամանակավոր տեղավորման կենտրոններ, որտեղ ընդհանուր առմամբ 495 մարդ է գտնվում:
«Ժամանակավոր տեղավորման կենտրոնումներում մարդկանց ապահովել են սննդով։ Պարզում ենք տարհանված բնակիչների կարիքները։ Բոլորին աջակցում են և հոգ տանում։ Մշակույթի տանը կամավորական շտաբ է սկսել գործել։ Այնտեղ նաև մարդասիրական օգնության ընդունման կետ է կազմակերպվել», – նշել է մարզի ղեկավարը։
Առավոտյան Կիրժաչի շրջանում Ավդեևը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել։ Նշվել է, որ պահեստներում պայթյուններն աստիճանաբար հանդարտվում են, սակայն անհրաժեշտ է ուսումնասիրություն անցկացնել և գնահատել հետևանքները։
«Կիրժաչում դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատություններն այսօր չեն գործում: Չեն գործի այսօր նաև մի շարք ձեռնարկություններ: Խնդրում ենք աշխատակիցներին ժամանակացույցը ճշտել ղեկավարների հետ: Արտակարգ պատահարի գոտին կսահմանափակվի կոնկրետ բնակավայրերով: Դրա հետ կապված տեղեկությունը կհայտնենք ավելի ուշ: Շրջանի որոշ ճանապարհներ փակ են», - զգուշացրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ օպերատիվ շտաբը երեկ Վլադիմիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքից հետո որոշում էր կայացրել տարհանել 7 բնակավայր և 12 ամառանոցային գյուղ։