https://arm.sputniknews.ru/20250423/nrbutjunner-kan-peskvovy-ukrainaji-shurj-steghtsvats-iravitshaki-ev-amn-dirqvorvoshman-masin-88133722.html
Նրբություններ կան. Պեսկովը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ դիրքորոշման մասին
Նրբություններ կան. Պեսկովը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ դիրքորոշման մասին
Sputnik Արմենիա
Կրեմլում վստահ են, որ ուկրաինական կարգավորման հետ կապված տարբերակների բոլոր նրբությունները չեն կարող հրապարակվել, այլապես դրանք կկորցնեն իրենց... 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T15:03+0400
2025-04-23T15:03+0400
2025-04-23T15:07+0400
կրեմլ
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
բանակցություն
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75076705_0:0:3090:1739_1920x0_80_0_0_ebfba98417e4900d9a25b4ca87e3abab.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի կարգավորման հետ կապված բազմաթիվ նրբություններ կան, որտեղ պետք է մոտեցնել դիրքորոշումները, և այդ աշխատանքը շարունակվում է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Իհարկե, կարգավորման շուրջ բազմաթիվ նրբություններ կան, որոնք պետք է քննարկվեն, որտեղ պետք է մոտեցնել դիրքորոշումները և այլն։ Այդ աշխատանքը շարունակվում է», – ասել է Պեսկովը։Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան. Սպիտակ տունՆա նաև նշել է, որ այսօր ուկրաինական կարգավորման տարբերակների որևէ ուրվագիծ չի կարող հրապարակվել։Պեսկովն ընդգծել է նաև, որ Մոսկվան շարունակում է շփումները Վաշինգտոնի հետ ուկրաինական հարցի շուրջ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ռուսաստանյան նոր այցի հետ կապված դեռ հստակություն չկա։ԶԼՄ–ների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը` նա ասել է, որ Մոսկվան Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու մասին խոսքերը Վաշինգտոնի կողմից վերջնագիր չի համարում։Ուկրաինայի վերաբերյալ երկխոսությունը կշարունակվի այս շաբաթ. ՌԴ նախագահի օգնական«Ոչ, ԱՄՆ-ն շարունակում է իր միջնորդական ջանքերը, և մենք ողջունում ենք այդ ջանքերը: Եվս մեկ անգամ եմ կրկնում`մենք նաև շարունակում ենք մեր շփումները»,– ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Նա նաև հավելել է, որ Մոսկվան շփումներ չունի եվրոպացիների և ուկրաինացիների հետ, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում նման շփումների համար՝ ի շահ Ուկրաինայի հակամարտության կարգավորման։ Ռուսաստանը նաև շարունակում է դեմ լինել Ուկրաինայում եվրոպացի «խաղաղապահներին»։
կրեմլ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75076705_134:0:2865:2048_1920x0_80_0_0_6e85d59ab3c59e95ee4e575537f5028d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրեմլ, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, բանակցություն, ամն, ռուսաստան
կրեմլ, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, բանակցություն, ամն, ռուսաստան
Նրբություններ կան. Պեսկովը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ դիրքորոշման մասին
15:03 23.04.2025 (Թարմացված է: 15:07 23.04.2025) Կրեմլում վստահ են, որ ուկրաինական կարգավորման հետ կապված տարբերակների բոլոր նրբությունները չեն կարող հրապարակվել, այլապես դրանք կկորցնեն իրենց արդյունավետությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի կարգավորման հետ կապված բազմաթիվ նրբություններ կան, որտեղ պետք է մոտեցնել դիրքորոշումները, և այդ աշխատանքը շարունակվում է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, կարգավորման շուրջ բազմաթիվ նրբություններ կան, որոնք պետք է քննարկվեն, որտեղ պետք է մոտեցնել դիրքորոշումները և այլն։ Այդ աշխատանքը շարունակվում է», – ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ այսօր ուկրաինական կարգավորման տարբերակների որևէ ուրվագիծ չի կարող հրապարակվել։
«Լրատվամիջոցներում շատ տարբեր լցոնումներ են լինում: Դուք հասկանում եք, որ կարգավորման հետ կապված ամեն տարբերակ չի կարող հրապարակվել: Երբ դրանք հրապարակային են դառնում, կորցնում են իրենց արդյունավետությունը», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովն ընդգծել է նաև, որ Մոսկվան շարունակում է շփումները Վաշինգտոնի հետ ուկրաինական հարցի շուրջ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ռուսաստանյան նոր այցի հետ կապված դեռ հստակություն չկա։
ԶԼՄ–ների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը` նա ասել է, որ Մոսկվան Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու մասին խոսքերը Վաշինգտոնի կողմից վերջնագիր չի համարում։
«Ոչ, ԱՄՆ-ն շարունակում է իր միջնորդական ջանքերը, և մենք ողջունում ենք այդ ջանքերը: Եվս մեկ անգամ եմ կրկնում`մենք նաև շարունակում ենք մեր շփումները»,– ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նաև հավելել է, որ Մոսկվան շփումներ չունի եվրոպացիների և ուկրաինացիների հետ, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում նման շփումների համար՝ ի շահ Ուկրաինայի հակամարտության կարգավորման։ Ռուսաստանը նաև շարունակում է դեմ լինել Ուկրաինայում եվրոպացի «խաղաղապահներին»։