https://arm.sputniknews.ru/20250423/martakan-sambvoji-evrvopaji-arajnutjunum-3-haj-marzikner-brvonze-medalakir-en-dardzel-88140580.html
Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությունում 3 հայ մարզիկներ բրոնզե մեդալակիր են դարձել
Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությունում 3 հայ մարզիկներ բրոնզե մեդալակիր են դարձել
Sputnik Արմենիա
Առաջնությունն անցկացվում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։ 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T17:12+0400
2025-04-23T17:12+0400
2025-04-23T17:14+0400
հայաստան
կիպրոս
սամբո
մեդալ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0c/68521467_0:173:2048:1326_1920x0_80_0_0_760afe18d1eda1106c3be18304f91151.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Սամբոյի Եվրոպայի առաջնությունում մարտական սամբոյի մրցումներում 3 հայ սամբիստներ բրոնզե մեդալակիր են դարձել։Առաջնությունն անցկացվում է տարբերի տարիքային խմբերում` մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ և դեռահասներ։Պատվո պատվանդանի 3–րդ աստիճանին են կանգնել 58 կգ քաշային կարգում հանդես եկող Համլետ Սուքիասյանը, 71 կգ քաշային Մհեր Մերջանյանը և 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը։Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոնՄրցումների առաջին օրը Հայաստանից 9 սամբիստ է հանդես եկել։ Բացի Սուքիասյանից, Մերջանյանից և Պողոսյանից տղամարդկանց մրցումներում պայքարի մեջ են մտել նաև Նորիկ Խուրշուդյանը (+98կգ) Մաքսիմ Մանուկյանը(64 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Արսեն Խանջյանը(98 կգ)։Կանանց մրցումներում էլ հանդես են եկել Արփինե Ամիրյանն(50 կգ) ու Անի Մնացականյանը (59 կգ)։ Բոլորն էլ պարտվել են ու դուրս մնացել մեդալների համար պայքարից։Նշենք, որ սամբոյի Եվրոպայի առաջնությունը (բոլոր տարիքային խմբեր) անցկացվում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ապրիլի 22-28-ը։ Հայաստանը ներկայացնող ընտրանին մրցավայր է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի, մարզիչներ Հայկ Ավետիսյանի, Էռնեստ Միրզոյանի և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ։«Զվարթնոցում» դիմավորել են Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0c/68521467_224:0:2045:1366_1920x0_80_0_0_61da0371b7d8ee3e3d36903389e051ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կիպրոս, սամբո, մեդալ, սպորտ
հայաստան, կիպրոս, սամբո, մեդալ, սպորտ
Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությունում 3 հայ մարզիկներ բրոնզե մեդալակիր են դարձել
17:12 23.04.2025 (Թարմացված է: 17:14 23.04.2025) Առաջնությունն անցկացվում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Սամբոյի Եվրոպայի առաջնությունում մարտական սամբոյի մրցումներում 3 հայ սամբիստներ բրոնզե մեդալակիր են դարձել։
Առաջնությունն անցկացվում է տարբերի տարիքային խմբերում` մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ և դեռահասներ։
Պատվո պատվանդանի 3–րդ աստիճանին են կանգնել 58 կգ քաշային կարգում հանդես եկող Համլետ Սուքիասյանը, 71 կգ քաշային Մհեր Մերջանյանը և 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը։
Մրցումների առաջին օրը Հայաստանից 9 սամբիստ է հանդես եկել։ Բացի Սուքիասյանից, Մերջանյանից և Պողոսյանից տղամարդկանց մրցումներում պայքարի մեջ են մտել նաև Նորիկ Խուրշուդյանը (+98կգ) Մաքսիմ Մանուկյանը(64 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Արսեն Խանջյանը(98 կգ)։
Կանանց մրցումներում էլ հանդես են եկել Արփինե Ամիրյանն(50 կգ) ու Անի Մնացականյանը (59 կգ)։ Բոլորն էլ պարտվել են ու դուրս մնացել մեդալների համար պայքարից։
Նշենք, որ սամբոյի Եվրոպայի առաջնությունը (բոլոր տարիքային խմբեր) անցկացվում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ապրիլի 22-28-ը։ Հայաստանը ներկայացնող ընտրանին մրցավայր է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի, մարզիչներ Հայկ Ավետիսյանի, Էռնեստ Միրզոյանի և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ։