https://arm.sputniknews.ru/20250423/keghts-teghekutjun-e-kgmsnn-herqum-e-jahervov-erti-veraberjal-grutjun-ugharkelu-lury-88120742.html
Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ–ն հերքում է ջահերով երթի վերաբերյալ գրություն ուղարկելու լուրը
Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ–ն հերքում է ջահերով երթի վերաբերյալ գրություն ուղարկելու լուրը
Sputnik Արմենիա
Նախարարությունից հայտնում են, որ նմանատիպ խոսակցություն երբևէ տեղի չի ունեցել։ 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T10:44+0400
2025-04-23T10:44+0400
2025-04-23T10:44+0400
ջահերով երթ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74911829_0:84:1600:984_1920x0_80_0_0_c9df5dac5853d4156bebae777de8eff3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է լուրերը, թե բուհեր ու դպրոցներ շրջաբերականներ է ուղարկել ջահերով երթին չմասնակցելու վերաբերյալ կոչով։Նշենք, որ ապրիլի 23-ին երեկոյան մեկնարկելու է ՀՅԴ երիտթևի կազմակերպած ավանդական ջահերով երթը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` մի քանի ուսանող իրենց պատմել է, որ գերատեսչությունից շրջաբերականներ են ուղարկվել տարբեր բուհեր և դպրոցներ, որպեսզի ուսանողները և աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին:Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը նշեց, որ դա կեղծ ու անհիմն տեղեկություն է։Հիշեցնենք, որ ջահերով երթից առաջ, որպես բողոքի նշան, դաշնակցական երիտասարդներն ավանդաբար այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Դրանից հետո բոլորը շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` 1915 թվականին տեղի ունեցած Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։Ջահերով առաջին երթն անցկացվել է 1999 թվականին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74911829_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6ebc99428a074e415e12c7365d98ce09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջահերով երթ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ջահերով երթ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ–ն հերքում է ջահերով երթի վերաբերյալ գրություն ուղարկելու լուրը
Նախարարությունից հայտնում են, որ նմանատիպ խոսակցություն երբևէ տեղի չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է լուրերը, թե բուհեր ու դպրոցներ շրջաբերականներ է ուղարկել ջահերով երթին չմասնակցելու վերաբերյալ կոչով։
Նշենք, որ ապրիլի 23-ին երեկոյան մեկնարկելու է ՀՅԴ երիտթևի կազմակերպած ավանդական ջահերով երթը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` մի քանի ուսանող իրենց պատմել է, որ գերատեսչությունից շրջաբերականներ են ուղարկվել տարբեր բուհեր և դպրոցներ, որպեսզի ուսանողները և աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը նշեց, որ դա կեղծ ու անհիմն տեղեկություն է։
«Նման շրջաբերական, իհարկե, չի գնացել։ Նշված տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Նման խոսակցություն երբևէ, որևէ մակարդակում տեղի չի ունեցել»,– նշեց Վահանյանը։
Հիշեցնենք, որ ջահերով երթից առաջ, որպես բողոքի նշան, դաշնակցական երիտասարդներն ավանդաբար այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Դրանից հետո բոլորը շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` 1915 թվականին տեղի ունեցած Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։
Ջահերով առաջին երթն անցկացվել է 1999 թվականին։