00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՅԴ–ն դեմ է ոչ թե Անկարայի ու Բաքվի հետ բանակցելուն, այլ միակողմանի զիջումներին. Վարդանյան

Բաժանորդագրվել
ՀՅԴ–ական պատգամավորը նշում է, որ Հայաստանում որևէ քաղաքական ուժ որևէ ուժի չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը երբեք հանդես չի եկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններ չվարելու դիրքերից: Այս մասին ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նոր Սահմանադրությունում չի լինի ցեղասպանության թեման. Արմեն Աշոտյան
Վարդանյանը վստահեցրեց, որ իշխանությանը չեն մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների, այլ մեղադրում են այդ երկրների ներկայացրած բոլոր պահանջները կատարելու մեջ:
«Հայաստանում որևէ անհատ, որևէ ադեկվատ քաղաքական ուժ որևէ ուժի չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ: Երբեք չի եղել նման մեղադրանք։ Ո՛չ նախկին նախագահներին, ո՛չ ներկաներին մեղադրանքն այն չէ, թե ինչու են բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մեղադրանքն այն է, թե ինչու են նրանց բոլոր նախապայմանները կատարում, ինչու են միակողմանի զիջումներ իրականացնում»,– ասաց Վարդանյանը:
Նա շեշտեց` նրանք, ում հետ ՀՀ իշխանությունները ցանկանում են բարեկամություն և եղբայրություն անել, նպատակներն այն չեն, ինչ հայտարարում են։ Վստահեցրեց` եթե ՀՅԴ–ն վաղը լիներ իշխանության` բանակցելու էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Եվ, մենք, օրինակ, դեմ չէինք լինի, որ Թուրքիայի հետ հենց հաջորդ օրը կնքվեր փաստաթուղթ, որն ասում է, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են, սահմանները բացվում են, և երկու երկրի միջև հարաբերություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի, նորմերի սահմաններում: Մենք դրան երբեք դեմ չենք եղել»,– ասաց պատգամավորը:
Թուրքիան փաստացի առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը սեփական դատարանների միջոցով
Նա ևս մեկ անգամ ընդգծեց` ՀՅԴ–ն դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացրած նախապայմաններն ու պահանջները կատարելուն։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները, հայ–թուրքական հաշտեցման ֆոնին, լծվել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից հանելու և պահանջատիրությունից հրաժարվելու գործին։
Լրահոս
0