00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում 209 մլն դրամ կհատկացվի անհուսալի վարկեր ունեցողներին 2 ամսվա վճար տալու համար

© Sputnik / Andranik GhazaryanԿառավարության շենք
Կառավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2025
Կառավարության շենք
Բաժանորդագրվել
Կառավարության աջակցությունը տրամադրվում է վարկառուի ստացած աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի 100 տոկոսի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկի մարմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 209 մլն դրամի աջակցություն կհատկացվի ՀՀ–ում անհուսալի վարկեր ունեցողներին` ապրիլ–մայիս ամիսներին վարկային պարտավորությունները մարելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման համար 2–րդ եռամսյակում աջակցություն կտրամադրվի այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են եղել որպես անհուսալի, միևնույն ժամանակ վարկի մայր գումարի մասով նրանց պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը։
Աջակցությունը տրամադրվում է վարկառուի ստացած աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի 100 տոկոսի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկի մարմանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ դիմումների ընդունումը մեկնարկել է այս տարվա փետրվարի 1–ից, իսկ վերջնաժամկետը 2026 թ, հունվարի 31–ն է։ Այս պահի դրությամբ դիմումների ընդհանուր քանակը 9 630 է, որից հաստատվել է 3 594–ը։
Հայաստանում գործող բանկերը 2024 թվականին 6,4 տրլն դրամի վարկ են տրամադրել
Ստեփանյանի խոսքով` կառավարության աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու ճանաչվելու հաջորդող ամսվա 1–ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը։
«Ապրիլի 7–ի դրությամբ մեր կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմած շահառուներից 680–ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա, որոնք նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, այսինքն` նրանք կազմում են մեզ դիմած քաղաքացիների 22 տոկոսը։ Ի դեպ, 2900 մարդ, որոնք դիմում ներկայացնելու պահին ունեին աշխատանք, վերջին ամսվա տվյալներով` արձանագրել են աշխատավարձի 20 տոկոսով աճ»,– հայտարարեց փոխնախարարը։
Ըստ նրա` եթե մեկ–երկու ամիս առաջ նրանց միջին աշխատավարձը 145 հազար դրամ էր, ապա վերջին ամսվա տվյալներով հասել է 180 հազար դրամի սահմաններին։ Ստեփանյանի խոսքով` կառավարության աջակցության այս ծրագիրը նպաստում է նաև, որ աշխատողների և գործատուների հարաբերություններն ավելի թափանցիկ դառնան։
Ո՞ր դեպքում ՀՀ-ում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից. որոշում
Լրահոս
0