https://arm.sputniknews.ru/20250423/adrbejani-zun-krakel-e-khvoznavari-ughghutjamb-vnasvel-e-bnakeli-tun-88175338.html
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն
Sputnik Արմենիա
Հաղորդվում է, որ տուժածներ չկան։ 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T23:16+0400
2025-04-23T23:16+0400
2025-04-23T23:27+0400
սյունիք
խոզնավար
հայ-ադրբեջանական
ադրբեջան
կրակոց
տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88175432_0:0:1280:721_1920x0_80_0_0_bd6f1d4db8f87f7dfb4f4c708268b89d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։«Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան»,–ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Նաև հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։Խոզնավարում բնակելի տան վնասվելու մասին սա արդեն երկրորդ պաշտոնական հաղորդագրությունն է։ Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:Ավելի վաղ՝ մարտի 31-ին ադրբեջանական կրակոցներից բնակելի տուն էր վնասվել նաև Խնածախ գյուղում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ այդ առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։Ապրիլի 21-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում Խնածախ գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ վերջին օրերին ևս ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվում նաև գյուղի ուղղությամբ, որոնց հետևանքով բնակելի տների և շինությունների տանիքներ են վնասվել։
սյունիք
խոզնավար
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88175432_3:0:1280:958_1920x0_80_0_0_dc61d722661efbd0de7778a1e9b380de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, խոզնավար, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կրակոց, տուն
սյունիք, խոզնավար, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կրակոց, տուն
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն
23:16 23.04.2025 (Թարմացված է: 23:27 23.04.2025) Հաղորդվում է, որ տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան»,–ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Նաև հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։
Խոզնավարում բնակելի տան վնասվելու մասին սա արդեն երկրորդ պաշտոնական հաղորդագրությունն է։ Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ-ն
հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:
Ավելի վաղ՝ մարտի 31-ին ադրբեջանական կրակոցներից բնակելի տուն էր վնասվել նաև
Խնածախ գյուղում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ այդ առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ապրիլի 21-ին
Sputnik Արմենիայի հետ զրույցում Խնածախ գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ վերջին օրերին ևս ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվում նաև գյուղի ուղղությամբ, որոնց հետևանքով բնակելի տների և շինությունների տանիքներ են վնասվել։