110 տարի աշխարհին պատմելով ճշմարտությունը․ ջահերով երթը` լուսանկարներով
110 տարի աշխարհին պատմելով ճշմարտությունը․ ջահերով երթը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Ջահակիրներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո մեկնարկեց երթը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ 23.04.2025, Sputnik Արմենիա
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը, որն այս տարի կրում «Մի՛ ուրացիր» կարգախոսը։ Այն կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ 1999 թվականից ի վեր։Նրա խոսքով՝ այսօր, երբ պետությունը պետք է ամենաողջամիտ ձայնը լինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ և ուրացում։ Իսկ այս երթը կրկին արդարության անդրդվելի պահանջ է։Ելույթներից հետո ջահակիրներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո մեկնարկեց երթը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։«Մի' ուրացիր». Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ամենամյա ջահերով երթը
Ջահակիրներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո մեկնարկեց երթը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը, որն այս տարի կրում «Մի՛ ուրացիր» կարգախոսը։ Այն կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ 1999 թվականից ի վեր։
«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն ու որպես նախադեպ, որ չի կրկնվի այն։ Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, մեղսակից ես դրան»,- երթից առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այսօր, երբ պետությունը պետք է ամենաողջամիտ ձայնը լինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ և ուրացում։ Իսկ այս երթը կրկին արդարության անդրդվելի պահանջ է։
Ելույթներից հետո ջահակիրներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո մեկնարկեց երթը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։