https://arm.sputniknews.ru/20250422/tkenn-ardzaganqel-e-qasakh-ev-prvoshjan-hamajnqneri-bnakichneri-bvoghvoqi-akciajin-88076550.html
ՏԿԵՆ–ը արձագանքել է Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների բողոքի ակցիային
ՏԿԵՆ–ը արձագանքել է Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների բողոքի ակցիային
Sputnik Արմենիա
Նախարարությունը հրապարակել է Քասախի ու Պռոշյանի բնակիչներին ներկայացված առաջարկները։ 22.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-22T10:56+0400
2025-04-22T10:56+0400
2025-04-22T11:08+0400
հայաստան
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
քասախ համայնք
տրանսպորտ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/05/87542190_0:125:601:463_1920x0_80_0_0_7b7aabd19088ddad35cfdc604afb11b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ապակառուցողական է գնահատում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելը։ Այս մասին ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում։Ավելի վաղ հայտնել էինք` նշված համայնքների բնակիչները կրկին ակցիա են անում` պահանջելով, որ 25 և 59 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները շարունակեն մինչև իրենց համայնքներ հասնել։ՏԿԵՆ–ը տեղեկացնում է, որ նրանց առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ` փոխադրավարձի նվազեցում՝ Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն), Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն), սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում, Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։Ըստ ՏԿԵՆ–ի` հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում։Հիշեցնենք` պռոշյանցիներն ու քասախցիները ապրիլի 5-ից պահանջում են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։
քասախ համայնք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/05/87542190_0:69:601:519_1920x0_80_0_0_860e1149b63a8bae5f0ca4809931ed0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), քասախ համայնք, տրանսպորտ, բողոքի ակցիա
հայաստան, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), քասախ համայնք, տրանսպորտ, բողոքի ակցիա
ՏԿԵՆ–ը արձագանքել է Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների բողոքի ակցիային
10:56 22.04.2025 (Թարմացված է: 11:08 22.04.2025) Նախարարությունը հրապարակել է Քասախի ու Պռոշյանի բնակիչներին ներկայացված առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ապակառուցողական է գնահատում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելը։ Այս մասին ասված է գերատեսչության տարածած
հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք` նշված համայնքների բնակիչները
կրկին ակցիա են անում` պահանջելով, որ 25 և 59 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները շարունակեն մինչև իրենց համայնքներ հասնել։
ՏԿԵՆ–ը տեղեկացնում է, որ նրանց առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ` փոխադրավարձի նվազեցում՝ Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն), Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն), սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում, Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։
«Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը»,– հայտարարել է նախարարությունը։
Ըստ ՏԿԵՆ–ի` հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում։
Հիշեցնենք` պռոշյանցիներն ու քասախցիները
ապրիլի 5-ից պահանջում են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։