https://arm.sputniknews.ru/20250422/tigran-avinjany-der-chgitei-erb-kkarucvi-nvor-aghbavajry-88087610.html
Նուբարաշենի աղբավայրի ճակատագիրը դեռ անորոշ է. քաղաքապետարանը 3 տարբերակ է դիտարկում
Նուբարաշենի աղբավայրի ճակատագիրը դեռ անորոշ է. քաղաքապետարանը 3 տարբերակ է դիտարկում
Sputnik Արմենիա
Քաղաքապետի խոսքով` ծրագրի իրականացման համար մինչև հինգ տարի ժամանակ կպահանջվի։ 22.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-22T13:05+0400
2025-04-22T13:05+0400
2025-04-22T13:27+0400
հայաստան
նուբարաշենի աղբավայր
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79504518_0:83:1600:983_1920x0_80_0_0_f662ff0b84a78799b37bff500ac42296.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանությունը դեռ չգիտի` երբ կփակվի Նուբարաշենի աղբավայրը, և երբ կկառուցվի նորը։Արդեն մի քանի տարի է` քննարկվում է Նուբարաշենի աղբավայրը փակելու թեման։ Առնվազն երեք անգամ հայտարարվել և հետաձգվել է նոր աղբավայրի շինարարությունը սկսելու մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը։ Քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ փորձնական ծրագիր կիրականացվի 2024 թվականին, սակայն հարցը դեռ քննարկման փուլում է։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում հայտարարեց, որ այս պահին ունեն երեք ուղղությամբ ծրագրեր։Քաղաքապետի խոսքով` ամենահավանականը երրորդ տարբերակն է. երկփուլ մրցույթի տրամաբանությամբ «քաղաքապետարան-մասնավոր-միջազգային գործընկերություն» ծրագիր, որը կներառի աղբավայրի փակումը և վերամշակման կայանի կառուցումը։«Հավաքագրել ենք առաջարկների փաթեթներ, որոնց հիման վրա պատրաստել ենք 2 մրցույթ»,- նշեց Ավինյանը։Ընդհանուր առմամբ նա ակնկալում է, որ ծրագիրը կավարտվի 4-ից 5 տարի հետո:Որքա՞ն կարժենա Երևանի համար Նուբարաշենի փակումն ու նոր աղբավայրի կառուցումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79504518_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e2760f1ea41e40e79a57dd98365edda7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նուբարաշենի աղբավայր, տիգրան ավինյան
հայաստան, նուբարաշենի աղբավայր, տիգրան ավինյան
Նուբարաշենի աղբավայրի ճակատագիրը դեռ անորոշ է. քաղաքապետարանը 3 տարբերակ է դիտարկում
13:05 22.04.2025 (Թարմացված է: 13:27 22.04.2025) Քաղաքապետի խոսքով` ծրագրի իրականացման համար մինչև հինգ տարի ժամանակ կպահանջվի։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանությունը դեռ չգիտի` երբ կփակվի Նուբարաշենի աղբավայրը, և երբ կկառուցվի նորը։
Արդեն մի քանի տարի է` քննարկվում է Նուբարաշենի աղբավայրը փակելու թեման։ Առնվազն երեք անգամ հայտարարվել և հետաձգվել է նոր աղբավայրի շինարարությունը սկսելու մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը։ Քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ փորձնական ծրագիր կիրականացվի 2024 թվականին, սակայն հարցը դեռ քննարկման փուլում է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում հայտարարեց, որ այս պահին ունեն երեք ուղղությամբ ծրագրեր։
«Ծրագրերից մեկը Համաշխարհային բանկի հետ է, ևս մեկ հրավեր ենք ստացել Սոֆիայում մասնակցելու աղբի վերամշակման թեմային նվիրված գիտաժողովին։ Ծրագիրն իրականացնելու առաջարկ ունենք OLD Bank–ից։ Երկրորդ ծրագրով ավելի քան 10 տարի աշխատանքներ էին տարվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Մենք այդ ծրագիրը չեղարկեցինք, որովհետև հասկացանք, որ հեռանկար չունի, քանի որ տրամաբանությունն ի սկզբանե սխալ էր դրված »,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով` ամենահավանականը երրորդ տարբերակն է. երկփուլ մրցույթի տրամաբանությամբ «քաղաքապետարան-մասնավոր-միջազգային գործընկերություն» ծրագիր, որը կներառի աղբավայրի փակումը և վերամշակման կայանի կառուցումը։
«Հավաքագրել ենք առաջարկների փաթեթներ, որոնց հիման վրա պատրաստել ենք 2 մրցույթ»,- նշեց Ավինյանը։
Ընդհանուր առմամբ նա ակնկալում է, որ ծրագիրը կավարտվի 4-ից 5 տարի հետո: