https://arm.sputniknews.ru/20250422/pakughu-masin-petq-che-khvosel-simvonjany-rdum-zrucel-e-adrbejani-mejlisi-nakhagahi-het-88095149.html
Փակուղու մասին պետք չէ խոսել. Սիմոնյանը ՌԴ–ում զրուցել է Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ
Փակուղու մասին պետք չէ խոսել. Սիմոնյանը ՌԴ–ում զրուցել է Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան տարբեր հարցերի շուրջ են զրուցել, բայց պայմանավորվել են հրապարակային չխոսել։ 22.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-22T15:11+0400
2025-04-22T15:11+0400
2025-04-22T15:11+0400
հայաստան
ալեն սիմոնյան
սահիբա գաֆարովա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73726301_0:0:800:451_1920x0_80_0_0_7608bea1e47d41d8d23baaedb3330546.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Նա այդ մասին հայտնեց ԱԺ–ում` պատասխանելով լրագրողների հարցերին։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան ապրիլի 17–18–ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 58–րդ լիագումար նիստին:ԱԺ նախագահը Գաֆարովայի հետ առանձնազրույցից հետո տպավորություն է ստացել, որ հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։Սիմոնյանը տեղեկացրեց, որ Գաֆարովայի հետ նաև տարբեր այլ հարցերի մասին են խոսել, բայց պայմանավորվել են, որ դրանց մասին հրապարակային չեն խոսելու, մանավանդ, ըստ նրա, որևիցե նոր ու դարակազմիկ բան չի եղել, և նաև այդ ֆորմատով որևէ բան որոշել չէին կարող։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73726301_23:0:779:567_1920x0_80_0_0_aa85d04125cd995092fc79e3063b9947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, սահիբա գաֆարովա, ադրբեջան
հայաստան, ալեն սիմոնյան, սահիբա գաֆարովա, ադրբեջան
Փակուղու մասին պետք չէ խոսել. Սիմոնյանը ՌԴ–ում զրուցել է Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան տարբեր հարցերի շուրջ են զրուցել, բայց պայմանավորվել են հրապարակային չխոսել։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Նա այդ մասին հայտնեց ԱԺ–ում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան ապրիլի 17–18–ը Սանկտ Պետերբուրգում
մասնակցել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 58–րդ լիագումար նիստին:
ԱԺ նախագահը Գաֆարովայի հետ առանձնազրույցից հետո տպավորություն է ստացել, որ հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։
«Նաև ադրբեջանական կողմին է ձեռնտու, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնենք, որով մենք զբաղվում ենք»,– ընդգծեց նա:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ Գաֆարովայի հետ նաև տարբեր այլ հարցերի մասին են խոսել, բայց պայմանավորվել են, որ դրանց մասին հրապարակային չեն խոսելու, մանավանդ, ըստ նրա, որևիցե նոր ու դարակազմիկ բան չի եղել, և նաև այդ ֆորմատով որևէ բան որոշել չէին կարող։