00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լքել են երկիրը մինչև քրեական գործի հարուցումը. ՔԿ նախագահը` գազալցակայանների գործի մասին

© Photo : official site of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պողոսյանի խոսքով` գործի քննությունը շարունակվում է, պարզվում են հանգամանքները, թե ինչպես են այդ ձեռնարկությունները թաքցրել իրենց շրջանառությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մի շարք գազալցակայաններում հարկերից խուսափելու գործով անցնող մի շարք անձինք լքել են Հայաստանը մինչև քրեական գործի հարուցումը։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Նրա խոսքով՝ երկրից մեկնելիս նրանց չէին կարող ձերբակալել, քանի որ այդ պահին դրա համար հիմքեր չեն եղել։ Այժմ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
«Գործի քննությունը շարունակվում է, մենք պարզում ենք հանգամանքները, թե ինչպես են այդ ձեռնարկությունները թաքցրել իրենց շրջանառությունը։ Մենք արդեն փաստեր ունենք, իսկ գումարի մի մասը (չվճարված հարկերը–խմբ.) փոխհատուցվել է»,– ավելացրեց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 18 գազալցակայանների սեփականատեր Վ. Կ.–ին (Վիլիկ Կարապետյան` նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին–խմբ.): Նա կասկածվում է մոտ 1,3 մլրդ դրամի հարկեր չվճարելու մեջ:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն նշել էր, որ Վ.Կ.–ն գազ տեղափոխելու համար ավտոցիստեռները կահավորել է այնպես, որ դրանց մի մասը չֆիքսվի: Բացի այդ, նրա կարգադրությամբ գազալցակայաններում հաշվիչների ծրագրային ապահովմանը միջամտություն է իրականացվել, որի արդյունքում դրանք ցույց են տվել նվազեցված թվեր։
Քննչական կոմիտեում քննվում է նաև մեկ այլ՝ հանցակազմով համանման գործ: Գազալցակայանների մեկ այլ ցանցի սեփականատեր Ն.Գ.–ն (նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը` Նավո–խմբ.) կասկածվում է գրեթե նույն գումարի չափով հարկեր չվճարելու մեջ՝ 1 մլրդ 79 մլն դրամ:
Քրեական վարույթներով 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը հոդվածներով:
7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3–ի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, 4–ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Նահապետ Գևորգյանի և Կարո Կարապետյանի որդու` Վիլիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Լրահոս
0