00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

CNN-ը ցուցադրել է Պուտինի կողմից Թրամփին նվիրված դիմանկարը

Բաժանորդագրվել
Ստեղծագործության հեղինակը նկարիչ Նիկաս Սաֆրոնովն է։
Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է դիմանկարը, որը Վլադիմիր Պուտինը մարտին նվիրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. նկարի հեղինակը ժողովրդական նկարիչ Նիկաս Սաֆրոնովն է:
Նկարը ՌԴ-ից բերել էր Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը, որի բառերով՝ այն «ռուս առաջատար նկարչի վրձնի գեղեցիկ դիմանկար» է:
Նկարում ԱՄՆ նախագահը պատկերված է բռունցքը վեր բարձրացրած և դեմքին արյան հետքեր՝ որպես 2024 թվականի հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական ելույթի ժամանակ նրա դեմ մահափորձի հիշեցում։ Թրամփի թիկունքին ծածանվում է ամերիկյան դրոշը, իսկ նկարի ֆոնին երևում է Ազատության արձանը և Նյու Յորքի Մանհեթեն թաղամասը:
«Ինձ համար կարևոր էր պատկերել մահափորձի պահին նրա խիզախությունը։ Նա ո՛չ կոտրվեց, ո՛չ էլ վախեցավ, այլ բարձրացրեց ձեռքը և ցույց տվեց, որ ինքը Ամերիկայի հետ միասնական է և կվերադարձնի երկրին այն, ինչին արժանի է ԱՄՆ-ն», - իր աշխատանքը հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել նկարիչը։
Սաֆրոնովի խոսքով՝ դիմանկարի պատվերն ստանալուց հետո անմիջապես հասկացել է, որ այդ աշխատանքը կարող է օգնել երկու երկրների մերձեցմանը, ուստի իր աշխատանքի համար փող չի ուզել:
Միևնույն ժամանակ, նկարիչը նշել է, որ ավելի ուշ իր հետ կապվել է անձամբ ՌԴ նախագահը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավման տեսանկյունից Թրամփի դիմանկարը համարելով կարևոր քայլ:
Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել 2024 թ. հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ նրա ելույթի պահին։ Նախագահի թեկնածուին փորձել է գնդակահարել 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը տեղում չեզոքացվել է. նրա մոտ գտել են AR -15 կիսաավտոմատ հրացան։
Լրահոս
0