https://arm.sputniknews.ru/20250422/azh-ashkhatakazmy-bacotja-srtsharani-hamar-tsakhsel-e-mvot-100-hazar-dvolar-zhvoghvovurd-88071349.html
ԱԺ աշխատակազմը բացօթյա սրճարանի համար ծախսել է մոտ 100 հազար դոլար. «Ժողովուրդ»
ԱԺ աշխատակազմը բացօթյա սրճարանի համար ծախսել է մոտ 100 հազար դոլար. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
ԱԺ բակի սրճարանի կառուցման համար կնքվել են ավելի 10 պայմանագրեր։ 22.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-22T09:45+0400
2025-04-22T09:45+0400
2025-04-22T09:50+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
սրճարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88071641_0:120:1280:840_1920x0_80_0_0_0ed365a3413e3736203b02c351ad7434.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմը խորհրդարանի բակում գործող բացօթյա սրճարանի համար ծախսել է ոչ թե 30 հազար, այլ շուրջ 100 հազար դոլար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Թերթը, ուսումնասիրելով շուկայում առկա տեսականին և արժեքները, պարզել է, որ, օրինակ, բար-տաղավարի և հովանոցի գներն ուռճացված են։«Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն այս սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար) է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքվել, և երկու անգամ ավել աթոռ ու սեղան են գնել»,– նշում է պարբերականը։Հիշեցնենք` ԱԺ նախագահը խորհրդարանի բակում սրճարան կառուցելու մասին խոսել էր դեռ 2021 թ. օգոստոսին` նշելով, որ այդ սրճարանում պատգամավորները կարող են թե՛ այլ անձանց ընդունել, թե՛ լրագրողների հետ շփումներ ունենալ:Զինվորի տանը պուրակ–սրճարան է բացվել. այնտեղ աշխատելու են նաև զինհաշմանդամները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88071641_0:0:1280:960_1920x0_80_0_0_f0c2c5d5f2f273c31639ab2672298746.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), սրճարան
հայաստան, աժ (ազգային ժողով), սրճարան
ԱԺ աշխատակազմը բացօթյա սրճարանի համար ծախսել է մոտ 100 հազար դոլար. «Ժողովուրդ»
09:45 22.04.2025 (Թարմացված է: 09:50 22.04.2025) ԱԺ բակի սրճարանի կառուցման համար կնքվել են ավելի 10 պայմանագրեր։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմը խորհրդարանի բակում գործող բացօթյա սրճարանի համար ծախսել է ոչ թե 30 հազար, այլ շուրջ 100 հազար դոլար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«ԱԺ բակի սրճարանի կառուցման համար ընդհանուր հաշվով կնքվել են մեկ տասնյակից ավելի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 38 մլն 235 հազար դրամ կամ մոտավոր 100 հազար ԱՄՆ դոլար»,– նշում է պարբերականը։
Թերթը, ուսումնասիրելով շուկայում առկա տեսականին և արժեքները, պարզել է, որ, օրինակ, բար-տաղավարի և հովանոցի գներն ուռճացված են։
«Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն այս սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար) է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքվել, և երկու անգամ ավել աթոռ ու սեղան են գնել»,– նշում է պարբերականը։
Հիշեցնենք` ԱԺ նախագահը խորհրդարանի բակում սրճարան կառուցելու մասին խոսել էր դեռ 2021 թ. օգոստոսին` նշելով, որ այդ սրճարանում պատգամավորները կարող են թե՛ այլ անձանց ընդունել, թե՛ լրագրողների հետ շփումներ ունենալ: