00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արյուն ամեն օր է պետք. Հայաստանում դոնորների պակաս կա

© Sputnik / Aram NersesyanԴոնոր
Դոնոր - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
Դոնոր
Բաժանորդագրվել
Անդրանիկ Շամիլյանը հայտնեց, որ Հայաստանում օրական մոտ 60 պարկ արյուն է փոխներարկվում։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում տարեցտարի աճում է դոնորական արյան պահանջարկը, ինչի հետևանքով դոնորների պակաս է առաջացել։ Ասուլիսի ժամանակ մասին այս մասին հայտարարեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։
Նա նշեց, որ այս պահին հնարավոր չէ արյան բանկը համալրել միայն կադրային դոնորներով, պետք է ամբողջ երկրում դոնորության մշակույթ ներդնել։ Բժշկի խոսքով` հասարակության մեջ կարծրատիպ կա, որ դոնորությունը պահանջված է միայն պատերազմի կամ շտապ վիրահատությունների դեպքում, սակայն գործնականում Հայաստանում օրական 60 պարկ արյուն է փոխներարկվում։

«Արյան պահանջարկը մեծանում է թե՛ հիվանդների թվի աճի, թե՛ բուժման նոր մեթոդների պատճառով։ Եվ եթե դոնորների թիվն ավելացել է 2 անգամ, ապա արյան կարիքն ավելացել է 3 անգամ։ Ու այստեղ անհավասարակշռություն կա», – ասաց կենտրոնի փոխտնօրենը։

Այս համատեքստում Շամիլյանը կարևորեց արյան հավաքման ակցիաները, որոնք անցկացվում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում` վերջինը եղել է Սպիտակում, իսկ հաջորդը նախատեսվում է իրականացնել Սևան քաղաքում։
«Հինգ մարզերում դոնորական կետեր են գործում, մյուսներում խնդիրը լուծվում է շարժական կենտրոնների միջոցով», – ասաց բժիշկը։
Նա նաև կարևորեց կադրային դոնորությունը, քանի որ նրանց արյունը, որպես կանոն, միշտ պիտանի է և չի մերժվում տարբեր վարակների պատճառով։ Առաջնային դոնորների մոտ 10-15 տոկոսի արյունը պիտանի չի լինում փոխներարկման համար, և նրանց մերժում են։ Մասնագետը հերքեց նաև այն միֆը, թե դոնորությունը կախվածություն է առաջացնում։
Նշենք, որ դոնոր կարող են դառնալ 18 տարեկանը լրացած անձինք, ինչպես նաև առնվազն 52 կգ քաշով իգական սեռի ներկայացուցիչները և 62 կգ քաշով արական սեռի ներկայացուցիչները։ Դոնոր դառնալ ցանկացողների հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները կանանց դեպքում պետք է լինեն 125-180 գրամ/լիտր, տղամարդկանց դեպքում` 135-188 գրամ/լիտր, իսկ արյան ճնշումը պետք է այդ պահին չլինի շատ բարձր կամ ցածր, երակազարկն էլ 60-90 զարկ 1 րոպեում։
Տարվա կտրվածքով կանայք կարող են 4 անգամ արյուն հանձնել, տղամարդիկ` 5 անգամ։ Լինում է 3 կատեգորիայի դոնոր` վճարովի, հիվանդի հարազատներ և անվարձահատույց։ ՀՀ–ում գերակշռում են վճարովի դոնորները, բայց տարբեր ծրագրերի շնորհիվ փորձում են երկրում զարգացնել անվարձահատույց դոնորության մեխանիզմը։
ՀՀ–ում դեռ չգիտեն` երբ կգործարկվի դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը. ինչ է անում ԱՆ–ն
Լրահոս
0