https://arm.sputniknews.ru/20250422/adts-n-zaqsenhauzen-hamakentrvonacman-tshambari-masin-nvor-njuter-e-gaghtnazertsel-88094111.html
ԱԴԾ-ն «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի մասին նոր նյութեր է գաղտնազերծել
ԱԴԾ-ն «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի մասին նոր նյութեր է գաղտնազերծել
Sputnik Արմենիա
Բացահայտվել են նաև նյութեր Ղրիմում «Գեհայմֆելդ պոլիցայ» գերմանական գաղտնի դաշտային ոստիկանության հանցագործությունների վերաբերյալ։ 22.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-22T14:58+0400
2025-04-22T14:58+0400
2025-04-22T14:58+0400
համակենտրոնացման ճամբար
նացիզմ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88092173_0:103:3277:1946_1920x0_80_0_0_3b4fa8508fabe62d36e4be94bb6c6d04.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱԴԾ-ն նոր գաղտնազերծված արխիվային փաստաթղթեր է բացահայտել «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարում կալանավորների վրա նացիստների անմարդկային փորձերի մասին։Ուղիղ 80 տարի առաջ Կարմիր բանակը ազատեց Բեռլինից դեպի հյուսիս գտնվող գերմանական «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի գերիներին։Ազատման նախօրեին, երբ բելոռուսական առաջին ճակատի առաջապահ ստորաբաժանումները «Զաքսենհաուզենից» ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին, փախչող նացիստները տասնյակ հազարավոր գերիների ուղարկեցին, այսպես կոչված, «մահվան երթերի» դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ նրանցից շատերը մահացան սովից, հիվանդություններից կամ գնդակահարվեցին:Համակենտրոնացման այս ճամբարը սկսեցին կառուցել 1936 թվականի հուլիսին ՍՍ–ի ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի հրամանով՝ նացիստական ռեժիմի քաղաքական հակառակորդների համար, ինչպես նաև որպես համակենտրոնացման ճամբարների հսկիչներ պատրաստելու բազա։Ճամբարի գոյության ողջ ընթացքում, տարբեր աղբյուրներով, սպանվել է ավելի քան 100 հազար կալանավոր հիտլերականների կողմից օկուպացված եվրոպական երկրներից։ԱԴԾ-ն գաղտնազերծել է նաև նյութեր Ղրիմում «Գեհայմֆելդ պոլիցայ» գերմանական գաղտնի դաշտային ոստիկանության հանցագործությունների վերաբերյալ։Գաղտնազերծված տվյալների համաձայն՝ 1944 թվականի փետրվարին պատժիչ ջոկատները կալանավորել էին մոտ 100 խորհրդային կանանց, երեխաների և տարեց մարդկանց, որոնք ուղարկվել էին «Семь Колодезей» կայարանի համակենտրոնացման ճամբար։ Մի քանի օր անց (հարցաքննությունից ու խոշտանգումներից հետո) կալանավորներին տեղափոխել էին գյուղից դուրս գտնվող թմբի մոտ ու գնդակահարել։ Լավրովը Եվրամիությանը մեղադրել է նացիզմի գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջԲացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ մի խումբ ոստիկանական պատժիչ ուժեր մասնակցել են Ղրիմի ընդհատակյա գործիչների խոշտանգումներին։Գերմանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչներին արգելվել է ծաղկեպսակներ դնել «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88092173_274:0:3005:2048_1920x0_80_0_0_fab7661d01aacb790ade4be29de82b99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համակենտրոնացման ճամբար, նացիզմ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
համակենտրոնացման ճամբար, նացիզմ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ԱԴԾ-ն «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի մասին նոր նյութեր է գաղտնազերծել
Բացահայտվել են նաև նյութեր Ղրիմում «Գեհայմֆելդ պոլիցայ» գերմանական գաղտնի դաշտային ոստիկանության հանցագործությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱԴԾ-ն նոր գաղտնազերծված արխիվային փաստաթղթեր է բացահայտել «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարում կալանավորների վրա նացիստների անմարդկային փորձերի մասին։
Ուղիղ 80 տարի առաջ Կարմիր բանակը ազատեց Բեռլինից դեպի հյուսիս գտնվող գերմանական «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի գերիներին։
Ազատման նախօրեին, երբ բելոռուսական առաջին ճակատի առաջապահ ստորաբաժանումները «Զաքսենհաուզենից» ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին, փախչող նացիստները տասնյակ հազարավոր գերիների ուղարկեցին, այսպես կոչված, «մահվան երթերի» դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ նրանցից շատերը մահացան սովից, հիվանդություններից կամ գնդակահարվեցին:
Համակենտրոնացման այս ճամբարը սկսեցին կառուցել 1936 թվականի հուլիսին ՍՍ–ի ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի հրամանով՝ նացիստական ռեժիմի քաղաքական հակառակորդների համար, ինչպես նաև որպես համակենտրոնացման ճամբարների հսկիչներ պատրաստելու բազա։
«Զաքսենհաուզենը», նացիստների մտահղացման համաձայն, ստեղծվել էր որպես օրինակելի ճամբար, ուր երբեմն այցելում էին օտարերկրյա պատվիրակությունները»,- նշել են ԱԴԾ-ում։
Ճամբարի գոյության ողջ ընթացքում, տարբեր աղբյուրներով, սպանվել է ավելի քան 100 հազար կալանավոր հիտլերականների կողմից օկուպացված եվրոպական երկրներից։
ԱԴԾ-ն գաղտնազերծել է նաև նյութեր Ղրիմում «Գեհայմֆելդ պոլիցայ» գերմանական գաղտնի դաշտային ոստիկանության հանցագործությունների վերաբերյալ։
Գաղտնազերծված տվյալների համաձայն՝ 1944 թվականի փետրվարին պատժիչ ջոկատները կալանավորել էին մոտ 100 խորհրդային կանանց, երեխաների և տարեց մարդկանց, որոնք ուղարկվել էին «Семь Колодезей» կայարանի համակենտրոնացման ճամբար։ Մի քանի օր անց (հարցաքննությունից ու խոշտանգումներից հետո) կալանավորներին տեղափոխել էին գյուղից դուրս գտնվող թմբի մոտ ու գնդակահարել։
Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ մի խումբ ոստիկանական պատժիչ ուժեր մասնակցել են Ղրիմի ընդհատակյա գործիչների խոշտանգումներին։
Գերմանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչներին արգելվել է ծաղկեպսակներ դնել «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ։