00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:46
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն պետք է վերլուծի հրադադարի փորձը. Պուտինը՝ Ուկրաինայի զինուժի խախտումների մասին

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահը չի բացառում, որ Կիևի արևմտյան հրահանգիչներն են ուկրաինական կողմին հուշել, որ չմերժի Զատկի կապակցությամբ հայտարարված հրադադարը:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Զատկի տոնի կապակցությամբ հայտարարված հրադադարի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրեթե 5 հազար խախտում է արձանագրվել, բայց ընդհանուր առմամբ նկատվել է ակտիվության նվազում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք հակառակորդի կողմից մարտական ակտիվության նվազում։ Դա նաև մեր խմբավորումների հրամանատարների գնահատականն է։ Այնուամենայնիվ, գրեթե 5 հազար խախտում է եղել, ավելի ճիշտ՝ 4,9 հազար։ Դրանցից 6-ը հարձակումներ են, 90-ը՝ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների հարվածների փորձեր, 1,4 հազար հրետակոծություն։ Բայց ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, ակտիվության նվազում է եղել», - լրագրողներին ասել է Պուտինը «Փոքր հայրենիքը Ռուսաստանի ուժն է» երկրորդ համառուսաստանյան համաժողովի շրջանակում «Ծառայություն» մրցանակի հանձնումից հետո։
Ռուսաստանի նախագահը հնարավոր է համարել, որ Կիևի արևմտյան հրահանգիչներն ուկրաինական կողմին հուշել են չմերժել Զատկի կապակցությամբ հայտարարված հրադադարի նախաձեռնությունը:
Կիևը խախտել է Զատկի հրադադարը՝ կիրառելով HIMARS. Զախարովա
«Այնտեղ երևի գտնվել է ավելի խելացի մեկը (ամենայն հավանականությամբ՝ օտարերկրյա հրահանգիչներից), ով հուշել է, որ նման նախաձեռնությունները մերժելը Կիևի ռեժիմի համար պարտվողական դիրքորոշում է, և նրանք արագ համաձայնել են»,-նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է վերլուծի Զատկի կապակցությամբ հայտարարված հրադադարի փորձը։
«Մենք պետք է մտածենք և գնահատենք արդյունքները։ Ես ամենասկզբից, երբ հանդիպել եմ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ, ասել եմ, որ կտեսնենք` ինչպիսին կլինի Զատկի հրադադար հայտարարելու փորձը», – նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան քաղաքացիական օբյեկտներն օգտագործում է ռազմական նպատակներով։ Մասնավորապես փորձ է արվել Օդեսայի քաղաքացիական օբյեկտներից մեկում կազմակերպել հրթիռային համակարգերի փորձարկում։
«Բոլորովին վերջերս՝ մի քանի օր առաջ, մեր զինված ուժերը հարված են հասցրել մի փոքր բնակավայրի, որը Օդեսայից 82 կիլոմետր է հեռու։ Դա գյուղատնտեսական օբյեկտ է՝ անգարներ, ձեռնարկություններ: Բայց այնտեղ Կիևի իշխանությունները, օտարերկրյա հրահանգիչների և օգնականների հետ փորձել են կազմակերպել նոր հրթիռային համակարգի ոչ միայն արտադրություն, այլև փորձարկում: Հենց այդ օբյեկտին էլ հասցվել է հարվածը։ Ուրեմն դա քաղաքացիակա՞ն օբյեկտ է, թե՞ ոչ: Քաղաքացիական է, բայց օգտագործվել է ռազմական նպատակներով», - նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Մեկնաբանելով ռուսական զինուժի` Սումիի կոնգրես-կենտրոնին հասցված հարվածը՝ Պուտինն ասել է, որ այնտեղ այդ ժամանակ պարգևատրվել են նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել ՌԴ Կուրսկի մարզում։
«Բոլորին քաջ հայտնի է մեր զինված ուժերի հարվածը Սումիի համալսարանի մոտ գտնվող կենտրոնին։ Դա քաղաքացիական օբյեկտ է, բայց այնտեղ պարգևատրում էին նրանց, որոնք հանցագործություններ են կատարել Կուրսկի մարզում՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին և ազգայնականներին: Նրանց մենք հանցագործ ենք համարում», – ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք` ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Պուտինը հրադադար է հայտարարել Զատկի կապակցությամբ։ Հրադադարը գործեց ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն: ՌԴ նախագահը հայտարարել էր` ելնում է նրանից, որ Ուկրաինան կհետևի Ռուսաստանի օրինակին։ Միաժամանակ նա նշել էր, որ ռուսական զորքը պետք է պատրաստ լինի հակառակորդի կողմից հրադադարի հնարավոր խախտումներն ու սադրանքները հետ մղելու: Այսօր ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ հրադադարի ընթացքում ուկրաինական կողմից արձանագրվել է 4,9 հազար խախտում:
Լրահոս
0