00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը և Հռոմի պապը մեծ հարգանքով են վերաբերվել միմյանց. Պեսկով

© Sputnik / Alexey Druzhinin  / Անցնել մեդիապահոցՊուտինը և Հռոմի պապը
Պուտինը և Հռոմի պապը - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Բաժանորդագրվել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է այսօր վաղ առավոտյան:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեծ հարգանքով են վերաբերվել միմյանց: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի պապի մահվան կապակցությամբ։ Գիտեք, որ նրանք բազմիցս հանդիպել են և մեծ հարգանքով են վերաբերվել միմյանց», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Վատիկանի ներկայացուցիչ կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել էր, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 8: 35-ին:
Փետրվարի 14-ին, ընդունելությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոսը ուղևորվել է Հռոմի «Ջեմելլի» կլինիկա՝ բրոնխիտի հետազոտությունն անցկացնելու և հիվանդանոցային պայմաններում բուժումը շարունակելու համար: Պոնտիֆիկոսի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Ավելի ուշ կատարված հետազոտությունները ցույց են տվել երկկողմանի թոքաբորբ։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Ֆրանցիսկոսը տարել է շնչառական 4 ճգնաժամ։ Նրա բժիշկների խոսքով՝ պապի կյանքին երկու անգամ վտանգ է սպառնացել։
Մարտի 23-ին՝ թոքաբորբի բուժումից հինգ շաբաթ անց, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցից դուրս էր գրվել:
Լրահոս
0