https://arm.sputniknews.ru/20250421/kievy-khakhtel-e-zatki-hradadary-kirarelvov-himars-zakharvova-88047984.html
Կիևը խախտել է Զատկի հրադադարը՝ կիրառելով HIMARS. Զախարովա
Կիևը խախտել է Զատկի հրադադարը՝ կիրառելով HIMARS. Զախարովա
Sputnik Արմենիա
Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինան խախտել է Զատկի հրադադարը` ավելի քան 440 անգամ կրակելով ՌԴ ԶՈւ դիրքերի ուղղությամբ և ԱԹՍ–ներով 900 հարված հասցնելով։ 21.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-21T14:40+0400
2025-04-21T14:40+0400
2025-04-21T14:41+0400
մարիա զախարովա
ռուսաստան
ուկրաինա
սուրբ զատիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87920642_0:0:1001:563_1920x0_80_0_0_561395cf4f28322296dd8c1030a01e30.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կիևը չի պահպանել Զատկի հրադադարը, որին ավելի վաղ համաձայնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որում հույս են հայտնել, որ Զատիկից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը կերկարաձգվի։Զախարովան նշել է, որ սա ոչ թե պատահականություն է, այլ օրինաչափություն։ «Չէ որ վառելիքաէներգետիկ համալիրի վրա հարձակումների մորատորիումի ժամանակ Զելենսկին, ով համաձայնել էր դրան, թիրախավորված հարվածում էր քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքներին», – ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Զատկի հրադադար սահմանելու մասին ապրիլի 19-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն սկսել էր գործել նույն օրը Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից և շարունակվել մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն:Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական կողմը ավելի քան 440 անգամ կրակել է ՌԴ ԶՈւ դիրքերի ուղղությամբ և 900 հարված հասցրել անօդաչուներով։ Գնդակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև վնասված քաղաքացիական օբյեկտներ։ Գերատեսչությունից նշել են, որ ռուսական ստորաբաժանումները, Պուտինի հրամանի համաձայն, խստորեն պահպանել են հրադադարը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87920642_6:0:757:563_1920x0_80_0_0_28ec24c093687e80eb945f2dca211aa8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, ուկրաինա, սուրբ զատիկ
մարիա զախարովա, ռուսաստան, ուկրաինա, սուրբ զատիկ
Կիևը խախտել է Զատկի հրադադարը՝ կիրառելով HIMARS. Զախարովա
14:40 21.04.2025 (Թարմացված է: 14:41 21.04.2025) Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինան խախտել է Զատկի հրադադարը` ավելի քան 440 անգամ կրակելով ՌԴ ԶՈւ դիրքերի ուղղությամբ և ԱԹՍ–ներով 900 հարված հասցնելով։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կիևը չի պահպանել Զատկի հրադադարը, որին ավելի վաղ համաձայնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որում հույս են հայտնել, որ Զատիկից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը կերկարաձգվի։
«Բայց այն (հրադադարը) Կիևի ռեժիմի կողմից չի պահպանվել նաև Զատիկի ժամանակ: Ընդ որում, հրադադարը խախտելու համար օգտագործվել է ամերիկյան HIMARS զենք», - գրել է դիվանագետը Telegram–ի իր ալիքում:
Զախարովան նշել է, որ սա ոչ թե պատահականություն է, այլ օրինաչափություն։ «Չէ որ վառելիքաէներգետիկ համալիրի վրա հարձակումների մորատորիումի ժամանակ Զելենսկին, ով համաձայնել էր դրան, թիրախավորված հարվածում էր քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքներին», – ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զատկի հրադադար սահմանելու մասին ապրիլի 19-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն սկսել էր գործել նույն օրը Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից և շարունակվել մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական կողմը ավելի քան 440 անգամ կրակել է ՌԴ ԶՈւ դիրքերի ուղղությամբ և 900 հարված հասցրել անօդաչուներով։ Գնդակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև վնասված քաղաքացիական օբյեկտներ։ Գերատեսչությունից նշել են, որ ռուսական ստորաբաժանումները, Պուտինի հրամանի համաձայն, խստորեն պահպանել են հրադադարը։