Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
14:30 21.04.2025 (Թարմացված է: 14:40 21.04.2025)
© Sputnik / Խոզնավար

Խոզնավար
© Sputnik /
Բաժանորդագրվել
ՊՆ–ն լուսանկարներ է հրապարկել և ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան»,–ասված է հաղորդագրությունում:
ՊՆ–ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
© Photo : press office of MoD of RA
Ադրբեջանական կրակոցների ապացույցները

Ադրբեջանական կրակոցների ապացույցները
© Photo : press office of MoD of RA
Ադրբեջանական կրակոցների հետևանքները

Ադրբեջանական կրակոցների հետևանքները
© Photo : press office of MoD of RA
Վնասված ջրատաքացուցիչը

Վնասված ջրատաքացուցիչը
Ադրբեջանական կրակոցների ապացույցները
Ադրբեջանական կրակոցների հետևանքները
Վնասված ջրատաքացուցիչը
Գերատեսչությունը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։