https://arm.sputniknews.ru/20250419/patrast-enq-cankacats-scenari-araghchin-ete-ghhts-i-shurj-banakcutjunneri-masin-88007556.html
Պատրաստ ենք ցանկացած սցենարի․ Արաղչին` եթե ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների մասին
Պատրաստ ենք ցանկացած սցենարի․ Արաղչին` եթե ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: 19.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-19T17:51+0400
2025-04-19T17:51+0400
2025-04-19T17:52+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139984_60:0:1600:866_1920x0_80_0_0_dab6534f50020f00f927214362baea48.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Իրանը բաց է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար, բայց պատրաստ է ցանկացած սցենարի, եթե բանակցությունների հետ կապված դժվարություններ առաջանան։ Այս մասին RT-ին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։Ըստ ԶԼՄ–ների` Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ միջուկային գործարքի շուրջ միջնորդավորված բանակցությունների երկրորդ փուլը:Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և գրել, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։ Ըստ «Axios»–ի` Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել` նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139984_291:0:1446:866_1920x0_80_0_0_94e06db101029bc8c0f368998cf4ce70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի
Պատրաստ ենք ցանկացած սցենարի․ Արաղչին` եթե ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների մասին
17:51 19.04.2025 (Թարմացված է: 17:52 19.04.2025) Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Իրանը բաց է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար, բայց պատրաստ է ցանկացած սցենարի, եթե բանակցությունների հետ կապված դժվարություններ առաջանան։ Այս մասին RT-ին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ըստ ԶԼՄ–ների` Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ միջուկային գործարքի շուրջ միջնորդավորված բանակցությունների երկրորդ փուլը:
«Դիվանագիտության ճանապարհը մեզ համար բաց է, բայց եթե բանակցությունները հանգեցնեն մեզ համար ծանր և անհարմար պայմանների, մենք լիովին պատրաստ ենք իրադարձությունների զարգացման այլընտրանքային ուղիների», - հայտարարել է Արաղչին:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում
կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝
հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և գրել, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։ Ըստ «Axios»–ի` Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել` նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:
Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: