https://arm.sputniknews.ru/20250419/irann-u-amnn-hamadzajnecrel-en-mijukajin-tsragri-shurj-hamadzajnagri-skzbunqnery-araghchi-88010635.html
Իրանն ու ԱՄՆ–ն համաձայնեցրել են միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի սկզբունքները․ Արաղչի
Իրանն ու ԱՄՆ–ն համաձայնեցրել են միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի սկզբունքները․ Արաղչի
Sputnik Արմենիա
Իրանցի նախարարն ասել է, որ բանակցությունների երկրորդ փուլն անցել է կառուցողական մթնոլորտում: 19.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-19T19:41+0400
2025-04-19T19:41+0400
2025-04-19T19:46+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/07/83737634_0:0:1280:721_1920x0_80_0_0_21fd0385852cbc8f90557cc7865ea9d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները համաձայնեցրել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի սկզբունքներն ու նպատակները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո։Նրա խոսքով՝ երկրորդ փուլնանցելէ կառուցողական մթնոլորտում, բանակցությունները կշարունակվեն։Ինչպես հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, երրորդ փուլը նախատեսված է ապրիլի 26-ին:Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և գրել, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։ Ըստ «Axios»–ի` Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել` նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/07/83737634_124:0:1261:853_1920x0_80_0_0_ae7ef89d4995510a9613f20d10eb889b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի
Իրանն ու ԱՄՆ–ն համաձայնեցրել են միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի սկզբունքները․ Արաղչի
19:41 19.04.2025 (Թարմացված է: 19:46 19.04.2025) Իրանցի նախարարն ասել է, որ բանակցությունների երկրորդ փուլն անցել է կառուցողական մթնոլորտում:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները համաձայնեցրել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի սկզբունքներն ու նպատակները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո։
«Այս անգամ մեզ հաջողվեց համաձայնեցնել ապագա համաձայնագրի մի շարք սկզբունքներ և նպատակներ», - ասել է Արաղչին:
Նրա խոսքով՝ երկրորդ փուլնանցելէ կառուցողական մթնոլորտում, բանակցությունները կշարունակվեն։
Ինչպես հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, երրորդ փուլը նախատեսված է ապրիլի 26-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում
կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝
հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և գրել, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։ Ըստ «Axios»–ի` Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել` նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:
Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: